top of page

ՀՖՖ-ն կանցկացնի սիրողական ֆուտբոլի Հայաստանի առաջնություն

  • Anews
  • Aug 25, 2021
  • 1 min read

ree

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ 2021թ. հոկտեմբերին կմեկնարկի սիրողական ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը։ Այն կանցկացվի 2021թ. հոկտեմբերից 2022թ. մայիս ընկած ժամանակահատվածում։ Առաջնությանը կարող են մասնակցել ՀՖՖ-ում գրանցված սիրողական ակումբները, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Սիրողական ֆուտբոլի առաջնությանը կարող են մասնակցել առավելագույնը 10 թիմեր: Մասնակից թիմերի քանակը կարող է փոփոխվել մրցաշրջանից առաջ՝ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի որոշմամբ:

Առաջնության մասնակցության մուտքավճարը 500 000 ՀՀ դրամ է:

Սիրողական ֆուտբոլի առաջնության բոլոր խաղերը կկայանան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Խաղերը կանցկացվեն «Ֆուտբոլ» խաղի կանոններին համապատասխան՝ 11 vs 11 ձևաչափով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. սեպտեմբերի 20-ը:

Comments


bottom of page