top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայտարարվել է ԵԽ երիտասարդական քաղաքականության ծրագրերին միանալու մրցույթ


Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով վարչությունը հայտարարում է Երիտասարդական քաղաքականության ծրագրերի բաժնին միանալու գործուղվող աշխատակցի մրցույթ:

Գործուղվողը պետք է լինի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացի և ունենա բարձրագույն կրթություն քաղաքական գիտությունների, միջազգային հարաբերությունների, սոցիալական և երիտասարդական աշխատանքների կամ հարակից այլ բնագավառներում:

Ընտրվելու դեպքում գործուղվողը պարտականությունների կատարման ողջ ընթացքում (1 տարի՝ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությամբ) մնում է իր հիմնական աշխատանքին այն պետությունում, որի քաղաքացին է հանդիսանում: Եվրոպայի խորհրդի կողմից վարձատրություն, սոցիալական և բժշկական ապահովագրություն չի տրամադրվում:

Մրցույթին դիմելու պարտադիր պայմաններն են երիտասարդական քաղաքականությանն առնչվող ծրագրերում ընդգրկվածության (տեղական և միջազգային) կամ երիտասարդական աշխատանքի իրականացման առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառությունը, հաղորդակցման և բանակցային հմտություններին տիրապետումը, անգլերենի գերազանց իմացությունը (ֆրանսերենի իմացությունը ցանկալի է):

Հայտադիմումի լրացման հղումը, դիմելու վերջնաժամկետը ս.թ. մայիսի 10-ն է:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից նյութերից:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page