top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանի Մ-19 հավաքականը Երեւանում կխաղա Լիբանանի Մ-19 թիմի հետ


Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մայիսի 21-27-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հայաստանի Մ-19 հավաքականը Երևանում նաեւ 2 ընկերական հանդիպում կանցկացնի Լիբանանի Մ-19 թիմի հետ: Խաղերը տեղի կունենան մայիսի 25-ին և 27-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Գոռ Մատինյան - ԲԿՄԱ Հայկ Խաչատրյան - «Արարատ-Արմենիա» Միհրան Հովհաննիսյան - «Գանձասար» Պաշտպաններ Սերգեյ Մուրադյան - «Զենիթ» (Ռուսաստան) Պողոս Կրմզյան - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան) Ռուսլան Բաբայան - «Կրասնոդար» (Ռուսաստան) Արման Մարկոսյան - «Ֆիորենտինա» (Իտալիա) Անտոնի Թումանյան - «Ստրասբուրգ» (Ֆրանսիա) Մհեր Քանքանյան - ԲԿՄԱ Հայկ Սիմոնյան - «Արարատ-Արմենիա» Դանիել Զախարյան - «Փյունիկ» Արա Ջոլաքյան - «Ուրարտու» Կիսապաշտպաններ Արման Մուրադյան - «Ռիգա» (Լատվիա) Գաբրիել Պապյան - «Կոլդինգ» (Դանիա) Ռոբերտ Փոթիկյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) Դավիթ Հակոբյան - ԲԿՄԱ Արամայիս Խաչատրյան - ԲԿՄԱ Հայկ Թաթոսյան - «Փյունիկ» Լևոն Պետրոսյան - «Փյունիկ» Կարեն Դավթյան - «Ուրարտու» Վրեժ Մկրտչյան - «Արարատ-Արմենիա» Հովհաննես Հարթենյան - «Շիրակ» Հարձակվողներ Ալեքսանդր Մկրտչյան - «Կուբան»(Ռուսաստան) Միսակ Հակոբյան - ԲԿՄԱ Արայիկ Էլոյան - «Արարատ-Արմենիա»

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page