top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հաղթանակներ պրոֆեսիոնալ մենամարտերում

Հուլիսի 3-ին և 4-ին Բուլղարիայում կայացավ Կիոկուշին կարատեի «Սենշի» պրոֆեսիոնալ լիգայի առաջնությունը, որին մասնակցեցին Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի 3 մենամարտիկներ Հովաննես Սարգսյանը, Արթուր Արությունյանը և Արտյոմ Գրիգորյանը: Մեր 3 մենամարտիկներն էլ հանդես եկան փայլուն մենամարտերով՝ գրանցելով միայն հաղթանակներ: Մեր մենամարտիկները հերթական անգամ ապացուցեցին, որ հայը՝ հզոր ուժով ու մարտնչող ոգով, մարտունակ է աշխարհի մասշտաբով ամենատարբեր երկրներում: Մեր հայաստանյան ֆեդերացիան՝ գրանցած նվաճումներով ու ձեռքբերումներով, անհերքելի փաստ է՝ առաջատարներից մեկն է և՛Հայաստանում, և՛ արտերկրում:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page