top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Օլիմպիական ուղեգիր նվաճած ազատոճային ըմբիշներին


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել են օրերս Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանին, ՎազգենԹևանյանին, նրանց մարզիչներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին:

«Մենք աշխարհին ներկայանում ենք բազմաթիվ ոլորտներով,որոնց թվում սպորտն առանձնահատուկ է: Մեր երկիրն ունի համաշխարհային սպորտում լավագույնս ներկայանալու ներուժ, ինչի վկայությունը նաև ձեր վերջին հաղթանակներն են: Վստահեցնում եմ, որ նախարարությունը շարունակաբար հստակ, համակարգված քայլերով աջակցելու և խրախուսելու է ձեզ: Ուժ, եռանդ և շարունակական հաղթանակներ եմ մաղթում: Վստահ եմ, որ ավելի մեծ նվաճումների առիթով հանդիպելու հնարավորություն ենք ունենալու»,- ասել է նախարար Վահրամ Դումանյանը:

«Ողջունելի է, որ դուք հաղթեցիք տիտղոսակիր մրցակիցների՝ այդպիսով ապացուցելով, որ Օլիմպիական խաղերի, եթե ոչ չեմպիոնի, ապա մեդալակրի հավակնորդ եք: Եթե նույն տրամադրվածությամբ և հավասարակշռվածությամբ հանդես գաք նաև ամռանը, ապա ի դեմս ձեզ՝ Օլիմպիական խաղերի նոր չեմպիոններ կունենանք»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page