top of page

Կայացավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի համատեղ կազմակերպած երրորդ թրեյնինգը

  • Anews
  • Oct 6, 2021
  • 1 min read

ree

Հոկտեմբերի 1-3-ին տեղի ունեցավ Կոնրադ Ադենաուեր և Էդուարդո Ֆրայ հիմնադրամների, ինչպես նաև Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի համատեղ կազմակերպած երրորդ թրեյնինգը Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորում։ Սեմինարը կրում էր «Կանանց հասարակական-քաղաքական մասնակցության խրախուսումը» խորագիրը։

Թրեյնինգին մասնակցում էին քաղաքական և սոցիալ-հասարակական ոլորտի ներկայացուցիչներ։ Որպես փորձագետ հրավիրվել էր Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը, ով ներկայացրեց քաղաքական հաղորդակցության առանձնահատկությունները։ Թրեյնինգը վարեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի հիմնադիր նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Միջոցառման շրջանակում իր հաջողության պատմությամբ կիսվեց Լոռու մարզի Վանաձորի հաջողակ կանանցից Լուսինե Բարաթյանը՝ «Լուսիա» կիսաֆաբրիկատների արտադրամասի և քեյթերինգի ծառայության հիմնադիր տնօրենը։

Թրեյնինգի 3-րդ օրը մասնակիցները հնարավորություն ունեցան տեսանկարահանման միջոցով ներկայացնել ուղերձներ և պրակտիկ դաշտում կիրառել ձեռք բերած գիտելիքները:

ree

ree

ree

Comments


bottom of page