top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Էնդոկրինոլոգիա հարակից մասնագետների համար ՝ թիրեոիդիտներ, ճարպակալում, 2-րդ տիպի շաքարային դիաբետ



Սեպտեմբերի 2-ին տեղի կունենա «Էնդոկրինոլոգիա հարակից մասնագետների համար՝ թիրեոիդիտներ, ճարպակալում, 2-րդ տիպի շաքարային դիաբետ» գիտաժողովը, որն առաջին հերթին ուղղված է թերապևտներին, ընտանեկան բժիշկներին, սրտաբաններին, թոքաբաններին, քիթկոկորդականջաբաններին և էնդոկրինոլոգներին։ Մասնակիցները կստանան ՇՄԶ 6 տեսական կրեդիտ։ Մասնակցության համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://www.anews.am/events

Մասնակցությունը հնարավոր է ինչպես օֆլայն (Ուիգմոր հոսպիտալում), այնպես էլ առցանց (Zoom-ի հարթակում)։

Մասնակցության համար նախատեսված վճարը բժիշկների համար կազմում է 8 000 ՀՀ դրամ, իակ կլինիկական օրդինատորների համար՝ 5000 ՀՀ դրամ։


Ստորև կարող եք տեսնել գիտաժողովի ծրագիրը։


Օրակարգ՝

9։00-10։00 - Մասնակիցների գրանցում 10։00-10։20 - Բացման խոսք, ասոցիացիայի ներկայացում 10։20- 10։50 - Նախադիաբետ՝ ախտորոշման և վարման մոտեցումները, առաջնային օղակի բժշկի դերը վաղ հայտնաբերման և կանխարգելման մեջ 10։50-11։00 - Քննարկում, հարց ու պատասխան Պրոֆեսոր Ելենա Միխայիլի Աղաջանովա՝ բ.գ.դ., «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, էնդոկրինոլոգ, մանկական էնդոկրինոլոգ․ «Մանկական Էնդոկրինոլոգների Ասոցիացիայի» նախագահ 11։00-11։30 - Սուբկլինիկական հիպոթիրեոզը և նրա բուժման՝ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկերը։ Ռենատա Մարկոսյան՝ բ․գ․թ․, ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ,էնդոկրինոլոգ, մանկական էնդոկրինոլոգ, «Ուիգմոր հոսպիտալի» էնդոկրին ծառայության ղեկավար 11։30-12։00 - ԻՌ՝ Ինսուլինառեզիստենտություն, արտաքին ախտանիշներ, հետազոտություններ։ Ճարպակալումը որպես հետևա՞նք, թե՞ պատճառ Համեստ Աղաբաբյան՝ էնդոկրինոլոգ, Էկո-սենս ԲԿ, «Ճարպակալման Կանխարգելման Հայկական Ասոցիացիայի» քարտուղար 12։00-12։30 - Սուրճի ընդմիջում 12։30-13։00- Հիպերթիրեոզ (թիրեոտոքսիկոզ)՝ կարևոր ախտանիշ, սոմատիկ հիվանդությունների սրացման պատճառ։ Սրտի ռիթմի խանգարումներ, կապված Արմինե Խռոյան՝ էնդոկրինոլոգ, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, Հայ-Ամերիկյան ԲԿ-ի էնդոկրինոլոգիայի, նյարդաբանության և ֆունկցիոնալ ախտորոշիչ բաժանմունքի ղեկավար,«Մուրացան» համալսարանական հիվանդանոց ։ 13։00-13։30- 2-րդ տիպի ՇԴ, գլիկեմիայի խանգարումները սուր հիվանդությունների կամ խրոնիկական հիվանդությունների սրացման ժամանակ։ Նաիրա Գոգյան՝ բ․գ․թ․,էնդոկրինոլոգ, «Հերացի հիվանդանոցային համալիր», ՀՀ ԱՆ էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու 13։30-14։00 - Գլիֆլոզինների դերը սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժման մեջ։ Սերգեյ Հակոբյան՝ էնդոկրինոլոգ , Մաստեր ֆարմ ԲԿ, Էջմիածին ։ 14։00-14։30 – Ճարպակալման դեղորայքային բուժման ժամանակակից մոտեցումները Լուսինե Աղաբաբյան՝ էնդոկրինոլոգ, Էլիտ մեդ ԲԿ, Աղաբեկյան ԲԿ, EASD անդամ։ 14։30-15։00 - Սուրճի ընդմիջում 15։00-15։30 - Բարիատրիկ վիրաբուժություն: Եղանակները, ազդեցության մեխանիզմները հարակից հիվանդությունների ռիսկերի նվազումը հետվիրահատական շրջանում։ Լևոն Նիկիտայի Գրիգորյան՝ Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ, բարիատրիկ վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ, օնկոլոգ, էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, «ՍԼԱՎՄԵԴ» ԲԿ, ԵՊԲՀ ի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դասախոս, IFSO ի անդամ։ 15։30-16։00- Թիրեոիդիտներ՝ տարբերակիչ ախտորոշման առանձնահատկությունները։ Ենթասուր թիրեոիդիտ։ Հայկանուշ Համբարձումյան՝ էնդոկրինոլոգ-սննդաբան, Ուիգմոր կլինիկա և Ուիգմոր հոսպիտալ, «Ճարպակալման Կանխարգելման Հայկական Ասոցիացիայի» նախագահ 16։00-16։30 - Վիտամին Դ, բարձր դեղաչափերի օգտագործման արդյունավետությունը ԻՌ և ճարպակալման բուժման մեջ։ Իրինա Մուրադյան՝ էնդոկրինոլոգ, մանկական էնդոկրինոլոգ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, ESE անդամ 16։30-17։00 – Կլինիկական դեպքերի քննարկում, փակման խոսք Հայկանուշ Համբարձումյան՝ էնդոկրինոլոգ-սննդաբան, Ուիգմոր կլինիկա և Ուիգմոր հոսպիտալ, «Ճարպակալման Կանխարգելման Հայկական Ասոցիացիայի» նախագահ ։


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page