top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԵԱԴ-ի շնորհիվ հայ երիտասարդները Կիպրոսում զարգացրեցին խաղայնացման մասին իրենց գիտելիքները

Երիտասարդական ակումբների դաշնության 6 հոգանոց պատվիրակությունը հոկտեմբերի 20-ից 31-ը մասնակցեց Կիպրոսի Պաֆոս քաղաքում կազմակերպված Enjoyment on Daily Basis միջազգային երիտասարդական փոխանակության ծրագրին։

Ծրագրին մասնակցում էին եվրոպական հինգ երկրի երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր հնարավորություն ունեցան կիսվել իրենց գաղափարներով, առաջ քաշել նոր գաղափարներ, ծանոթանալ մասնակից երկրների մշակույթին ու ավանդույթներին, ձեռք բերել նոր ընկերներ և ամենակարևորը՝ ստանալ նոր գիտելիքներ և կիրառել սեփական երկրում։

Ծրագրի հիմքում խաղայնացումն էր (գեյմիֆիկացիա)։ Վերջինս համաշխարհային միտում է, որն այսօր կիրառվում է բոլոր ոլորտներում, անգամ՝ բիզնեսի և քաղաքականության մեջ: Կրթական գործընթացում մոդելավորումն ու խաղայնացումը, բնականաբար, ավելի կարևոր և արդյունավետ են. լսել դասախոսություն որևէ թեմայի վերաբերյալ՝ անգամ հանրաճանաչ մասնագետից, ու նույն թեմային ծանոթանալ անձնական փորձառության միջոցով մոդելավորված խաղի դերակատարմամբ հնարավորություն է տալիս առավել շոշոփելի արդյունք ստանալ:

Ծրագրին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Լիտվայի և Կիպրոսի շուրջ 30 երիտասարդ։

Ծրագիրը հնարավորություն տվեց ոչ միայն ստանալ ոչ ֆորմալ կրթություն, այլ նաև տարբեր երկրների երիտասարդների հետ կիսվել իրենց գիտելիքներով, փորձով, ծանոթանալ տարբեր երկրների մշակութային ժառանգությանը և ձեռք բերել նոր ծանոթություն։

Տասնօրյա ծրագրի շրջանակում յուրաքանչյուր օր կազմակերպվում էին որևէ երկրի մշակութային երեկոներ, որտեղ ներկայացվում էին տվյալ երկրի մշակույթը, ավանդույթները, ավանդական ուտեստները:

Ծրագրի շրջանակում կազմակերպվեց նաև էքսկուսիա Կիպրոսի Լիմասոլ քաղաք, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնելու Աֆրոդիտե աստվածուհու քարը, որի անունով էլ կոչվում է լողափը, Ապոլոնի սրբավայրը, Կուրիոնի ավերակները, ինչպես նաև՝ շրջագայություն Լիմասոլում։


Ծրագրի համակարգող Լևան Նիպարիշվիլին գոհունակ ամփոփում է ծրագրի արդյունքները: Բոլոր մասնակիցները հավուր պատշաճի ներգրավված են եղել ծրագրային փուլերում:

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA), իրականացնում է միջազգային և տեղական երիտասարդական ուսուցողական ծրագրեր, որոնք երիտասարդներին ոչ ֆորմալ կրթության հնարավորություն են ընձեռում: Կիպրոսում կազմակերպված ծրագրին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի երկու ուսանող ևս ստացան բացառիկ հնարավորություն մասնակցելու:

Հիշեցնենք, որ Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը։


Նաիրա Կարապետյան

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page