top of page

ԵԱԴ (FYCA) «Ի՞նչ կ'ըսես, ի՞նչ կ'ըսեմ» ակումբի առաջին նախաձեռնությունը կայացավ

  • Anews
  • Apr 12, 2021
  • 1 min read

ree

Մեկնարկեց Երիտասարդական ակումբների դաշնության «Ի՞նչ կ'ըսես, ի՞նչ կ'ըսեմ» ակումբի «Ուրախացնելով ուրախանանք» նախաձեռնությունը։

«Ի՞նչ կ'ըսես, ի՞նչ կ'ըսեմ»-ը արևմտահայերենով հաղորդաշարի խորագիր է, որի հեղինակն ու վարողը սփյուռքահայ Սևան Քելեշյանն է, ով արձագանքելով Երիտասարդական ակումբների դաշնության նոր գաղափարների իրականացմանը կամավորների հետ նախաձեռնեց ստեղծել «Ի՞նչ Կ'ըսեմ, Ի՞նչ Կ'ըսես» ակումբը, որի առաջին միջոցառումը նվիրված էր Սուրբ Զատկի տոնին, և որի նպատակն էր արցախցի և սփյուռքահայ երեխաների համար կազմակերպել ինտերակտիվ ազգային-մշակութային հենքով ուսուցողական միջոցառում:

ree

Նախաձեռնության կազմակերպչի Սևանը կարևորեց այն հանգամանքը, որ երեխաները Սուրբ Սարգիս եկեղեցում օրը սկսեցն աղոթքով, հանդիպեցին քահանայի հետ և ստացան օրհնություն։

Այնուհետև, Երիտասարդական ակումբների դաշնության՝ Մաշտոց 4 կամարուղին վերածվեց ազգային երգուպարի ուսուցողական հանդիսության, որին մեծ ոգևորությամբ միացան ու մասնակցեցին սփյուռքահայ և արցախցի փոքրիկները։ «Մասունք» ավանդական երգի և պարի համույթը սիրահոժար միացել էր նախաձեռնությանը:

Նախաձեռնության մասին լսելով՝ սփյուռքահայ փոքրիկները շատ են ցանկացել աջակցել միջոցառման կայացմանը ու նախօրոք պատրաստվել էին արցախցիներին ուրախացնելու համար։ Ծրագիրը հագեցած էր ու բազմաբովանդակ։ Կազմակերպվեցին թիմային և ուսուցողական տարատեսակ խաղեր և վարժանքներ, որոնք մտերմացրեցին երեխաներին: Արցախցի փոքրիկները ծանոթացան արևմտահայերենին, իսկ սփյուռքահայ փոքրիկներն էլ իրենց հերթին՝ Արցախի բարբառի նրբություններին: Երեխաներն իրենց ցանկություններն արձանագրեցին թղթիկներին և ձևավորեցին Սուրբ Զատիկի ծառը։ Հատկանշականն այն էր, որ բոլորի մաղթանքները հայրենասիրական էին՝ հայ զինվորին ու խաղաղությանը նվիրված։


ree

Սևան Քելեշյանն ամփոփելով նախաձեռնությունը, նշեց, որ «Այս միջոցառումը մեր բոլորին ջանքերով իրականացավ. իսկապես այսօր մենք ուրախացնելով` ուրախացանք։ Տեսնելով երեխաներուն խանդավարությունն ու ուրախությունը՝ որոշում առի շարունակական դարձնել այս #ուրախացնելով_ուրախանանք նախագիծը։ Պիտի շարունակենք մեր ընթացքը՝ ուրախութիւն պարգեւելով շատերուն»:

ree


Օրն ամփոփվեց երեխաներին նվերներ հանձնելով՝ տարբեր խանութ-սրահներ(«Պինգվի ԹՈՅՍ», «Մանկան»խանութ, «ՄայԲուքսթոր» գրախանութ, «Woody-Gyumri», «ՏԵՐՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ», Չարենցավանի գրենական պիտույքների խանութ), անհատներ, բարերարներ նվիրաբերություններ էին կատարել, ինչն անչափ ոգևորեց փոքրիկներին:

ree


ree

ree

ree

ree


Comments


bottom of page