top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԵԱԴ «Երիտասարդների իրավունքների դեսպաններն ընդդեմ COVID-19-ի» ծրագրի առաջին փուլի ամփոփումը


Մարտի 20-ին տեղի ունեցավ ԵԱԴ «Երիտասարդների իրավունքների դեսպաններն ընդդեմ COVID-19-ի» ծրագրի առաջին փուլի ամփոփումը։

ՀՀ 10 մարզերի 19 երիտասարդ առաջնորդներ, հաջողությամբ ավարտելով սոցիալական իրավունքների վերաբերյալ երկամսյա առցանց դասընթացը, ստացան «Երիտասարդների իրավունքների դեսպան» կոչումը։

Մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու դեմ առ դեմ, միջմարզային կապեր հաստատելու, տեղեկացան «Երիտասարդների իրավունքների դեսպան» կոչման նկարագրությանը և իրենց պարտականություններին։ Միջոցառումը ավարտվեց գաղտնի ընկեր խաղի արդյունքների ամփոփմամբ և նվերների փոխանակմամբ։

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page