top of page

Գրիգորյանը ԱՄՆ ՄԶԳ պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Nov 2, 2022
1 min read

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար, դեսպան Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը: Կառավարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ հետ ձևավորված կառուցողական համագործակցությունը՝ երկրի համար առանցքային բարեփոխումների շրջանակներում և շնորհակալություն հայտնել ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զարգացման ուղղություններով Հայաստանին տրամադրված աջակցության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:

 
 
 

Comments


bottom of page