top of page

Գաբրիել Սարգսյանի և Լևոն Արոնյանի հաղթանակները Grand Swiss մրցաշարի 9-րդ տուրում

  • Anews
  • Nov 6, 2021
  • 1 min read

ree

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարավ Գաբրիել Սարգսյանը, որը սպիտակներով ուժեղ էր ռուսաստանցի Ալեքսեյ Սարանայից։

Գաբրիել Սարգսյանն ունի 6 միավոր (բաժանում է 4-13-րդ տեղերը) եւ առաջատարներ, Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայից, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայից ու անգլիացի Դեւիդ Հաուելից հետ է կեսական միավոր։

Նախավերջին տուրում Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի ամերիկահայ Սամուել Սեւյանը, որը նույնպես ունի 6 միավոր։

Առանց պարտության է ընթանում նաեւ Մանուել Պետրոսյանը (5,5 միավոր), որը 9-րդ տուրում ոչ ոքի խաղաց իրանցի Պարհամ Մաղսուդլուի հետ։ Կես միավոր վաստակեց նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը (4,5 միավոր)

Այս տուրում հաղթանակներ տարան նաեւ Լեւոն Արոնյանն ու Հայկ Մարտիրոսյանը։ Արոնյանը վաստակել է 5 միավոր, Հայկ Մարտիրոսյանը՝ 4 միավոր։ Սերգեյ Մովսեսյանը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց եւ ունի 3 միավոր։

Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր։ Առաջին երկու տեղերը գրաված շախմատիստները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

Comments


bottom of page