top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արման Թաթոյանը Ավստրալիայում կներկայացնի ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքները


Որպես Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (Armenian National Committee of Australia) կազմակերպած Շահերի պաշտպանության շաբաթվա գլխավոր հյուր` 2022 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը նախատեսված միջոցառումների ժամանակ կներկայացնեմ ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքները, հայատյաց պետական քաղաքականության ապացույցները, Հայաստանում ադրբեջանական անօրինական տեղայակումներն ու ներխուժումները, արցախահայության ինքնորոշման իրավունքի հիմքերը և այլն: Կներկայացնեմ նաև Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation գործունեությունը։ Այցը կազմակերպվել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (ANC-AU) հրավերով։ Այցը կամփոփվի Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարեկան գալա միջոցառմամբ, որի ժամանակ հանդես կգամ հիմնական ելույթով։ Միջոցառմանը կմասնակցեն Ավստրալիայի նահանգային և դաշնային խորհրդարանականներ, Ավստրալիայի հասարակական կյանքի պատվավոր անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք։ Առանձին հանդիպում է նախատեսվում նաև ավստրալահայ համայնքի հետ մի շարք քաղաքներում, որի ժամանակ ևս կներկայացնեմ ադրբեջանական անօրինական տեղայակումների ու ներխուժումների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակն ու Հիմնադրամի գործունեությունը։ Մանրամասները՝ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի էջում:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page