top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ավինյանը կգործուղվի Սյունիքի մարզ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ՀՀ Սյունիքի մարզ գործուղելու մասին:


«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2021 թվականի հունվարի 29-ին գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով:

2. Տիգրան Ավինյանի` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,- ասված է փաստաթղթում:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page