top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Աշխարհի երիտասարդական առաջնությունում Արմեն Գրիգորյանը 6-րդն է


Սուվայում ընթանում է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 5 ծանրորդ։ Այսօր պայքարի մեջ է մտել 73 կգ քաշային Արմեն Գրիգորյանը։ Մեր ծանրորդը, պոկելով 139 կգ և հրելով 170 կգ, երկամարտի 309 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը։

Այս քաշային կարգի հաղթող է դարձել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կլարենս Կումինգը՝ երկամարտի 337 կգ արդյունքով, արծաթե մեդալ է նվաճել Մոլդովան ներկայացնող Մարին Ռոբուն՝ երկամարտի 320 կգ արդյունքով։ Լավագույն եռյակը եզրափակել է Թուրքմենստանը ներկայացնող Մաքսատ Մերեդովը՝ երկամարտի 312 կգ արդյունքով։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page