top of page

Ադրբեջանը, անպատժելիությունից ոգեւորված, կրկին անելու է նման սադրանքներ. Արման Թաթոյան

  • Dec 17, 2022
  • 1 min read

Ճանապարհի ապաշրջափակման հարցն առաջնահերթ է, բայց բացի դա անհրաժեշտ են երկարաժամկետ երաշխիքներ Արցախի համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: «Ադրբեջանն էլի է փակելու, ոտքը պնդացրել է այսպես ասած: Ադրբեջանը, անպատժելիությունից ոգեւորված, կրկին անելու է նման սադրանքներ»,- նշեց նա: Հարցին, թե ինչ տվեց միջազգային արձագանքը խնդրի լուծման համար, Թաթոյանը պատասխանեց. «Գնահատելու չափանիշն ակնհայտ է, որ արդյունք լինի, որ բացվի ճանապարհը, սադրանքներ տեղի չունենան, հետեւաբար պարզ է պատասխանը»:

 
 
 

Comments


bottom of page