Search

Թիկունքի զինվորները


Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի Հանրապետության դեմ։ Այդ օրվանից առաջնագիծն ու թիկունքը համախբվեցին, մի բռունցք դարձան։ Բանակին օգնելու գործին միացան բոլորը՝ մեծից փոքր։ Սկսվեցին առաջնագծին աջակցելու ինքնատիպ նախաձեռնությունները։ Նանեն, Լիանան, Նանեն, Նարեն իրենք էլ իրենց անձնական գրքերը, հիշողություններ պարունակող շապիկը, լուսանկարները և ալբոմներն են վաճառում, ողջ հասույթը փոխանցելով Հայաստան համահայկական հիմնադրամին։ Զինվորները սահմանին են, իրենք էլ թիկունքի զինվորներն են, այստեղ են պայքարում


Նանեն սկսեց վաճառել իր գրքերը, որը տարիների ընթացքում էր հավաքել, նվեր էր ստացել։ Վաճառում է, գումարը ուղարկում դեպի սահման։ Խոստովանում է՝ դժվար է հրաժարվել մի բանից, որը միշտ փայփայել ես, դժվարությամբ ես անգամ տվել ընկերներիդ ու արագ հետ վերցրել։ Բայց հիմա այնպիսի իրավիճակ է, որ եթե կարող ես անգամ մի դրամով օգնել, ուրեմն պարտավոր ես:

«Միտքը վերցրել եմ ընկերներիցս մեկից, ով հենց առաջինն էր, որ սկսեց այս նախաձեռնությունը, հետո որոշները միացան ու սկսեցինք վաճառել մեր գրքերը: Ու այդպես սկսեցի գրքերս հավաքել, դասավորել ու պատրաստել վաճառքի։ Սկսելը բավականին բարդ էր, եթե անկեղծ լինեմ։ Անբացատրելի կարևոր են բոլոր գրքերս, որովհետև կամ նվեր եմ ստացել կամ էլ ինքս եմ գումար հավաքել ու գնել դրանք»:

Ասում է միայն մի գիրք չի ավելացրել ցուցակում, չէր կարող դա վաճառել․

«Զինվոր ընկերներիցս մեկն էր տվել, որ կարդամ, հետո հետ չվերցրեց, բայց դա վաճառել չեմ կարող»։


Հետաքրքիր դեպքեր էլ են լինում ՝

«Մի հետաքրքիր բան էլ պատմեմ: Մի աղջիկ գիրք գնեց, հերիք չի ավել գումար տվեց, մի հատ էլ ծաղիկներ` ասելով, որ գրքերից բաժանվելը դժվար է»:


«Զինվորի ու Հայրենիքի մասին այս ամենից հետո պետք չի միայն պատերազմի ժամանակ հիշել», - ասում է Նանեն․


«Մեր ազգը զինվորասեր ու հայրենասեր ազգ է ու միշտ է եղել այդպիսին։ Այս իրավիճակը բոլորիս է համախմբել: Ինչպես ասում են` մի ազգ, մի բանակ»:


Իսկ մյուսներին կոչ է անում գնել մնացած գրքերը, որ արագ փոխանցեն գումարը հիմնադրամին, իսկ արդեն դրանից հետո միանան նախաձեռնությանը ու վաճառեն այն ինչ հնարավոր է ՝ հանուն իրենց հայրենիքի:


Լիանան էլ նախաձեռնությունն իրականացրեց մտավախությամբ՝ մտածում էր չի վաճառվի, բայց ի վերջո որոշեց իրականացնել։ Կամավորությունը շատ քիչ էր համարում, չնայած լուսանկարներից դժվար է բաժանվել, բայց կարևորը օգնում է իր երկրին, իր զինվորին, ով իր համար ուղղակի հերոս է՝ «մեր ժամանակների հերոսը, առանց ում այն ինչ ունենք հնարավոր չէր լինի պահել»։

Լիանան պատմում է միշտ էլ հայրենասեր է եղել, բայց պատերազմը ստիպեց էլ ավելի հասկանալ՝ հայրենիքի հետ կապերն ավելի խորն են:․


«Իրականում ես միշտ էլ հայրենասեր եմ եղել, բայց որոշ ժամանակ էր, որ տեղս չէի գտնում էստեղ, ինձ արդեն մի քիչ օտար էր սկսել դառնալ, բայց էս ամենից հետո ես ուղղակի հասկացա, որ բոլոր կապերով կապված եմ Հայաստանի հետ ու էտ կապը շատ ավելի ուժեղա քան ցանկացած հիասթափություն: Չնայած որ միշտ էլ մտածել եմ անգամ, եթե երկրից գնամ սովորելու կամ աշխատելու նպատակով, անպայման հետ եմ գալու ու էստեղ շարունակեմ ամեն ինչ կամ թեկուզ նորը ստեղծեմ»:

Հիմա կարևորը միասնական լինելն է, շեշտում է Լիանան ու կարևորում՝ ժամանակն է վերաարժևորելու այն ինչ ունենք։ Սկսելը իրենից դժվարություն չներկայացրեց նաև Նանեի համար, քանզի կան արժեքներ որոնց համար խնայողություններ կատարելն անընդունելի է, ուստի էմոցիաները մի կողմ դնելով՝ անցավ գործի։ Ուրախ է, որ չնչին գումարի միջոցով նույնպես կարող է օգնություն ցուցաբերել։

Սկսեց վաճառել իր սիրելի՝ հարավկորեական BTS խմբի ալբոմներն ու իրենց հետ կապված իրերը։ «Ալբոմներն ու մնացած իրերն ինձ համար մեծ նշանակություն ունեին, քանի որ ԲիԹիԷսը այն եզակի խմբերից է, որը ինձ միշտ մոտիվացրել և հույս է ներշնչել կյանքի ամենածանր պահերին։ Ինչ֊որ չափով հանգիստ եմ, որ այս աղետալի իրավիճակում իրենց միջոցով կարողանում եմ սատարել հայրենիքիս»։ Լինելով ապագա բուժաշխատող կամավորագրվել և օգնում է հայրենիքի պաշտպաններին ու կորոնավիրուսի դեմ պայքարի պայմաններում ավելի ծանր գրաֆիկով աշխատող գործընկերներին։

«Հույս ունեմ՝ ապագայում բախտ կվիճարկվի նաև մեկնել առաջնագիծ և կռվել թշնամու դեմ, չնայած նրան, որ ցանկանում եմ այս ամենը շուտ ավարտվի։ Նանեն ասում է Հայաստանն ու Արցախն իր տունն են, զինվորներն՝ իր եղբայրները։ Իր օրինակով կոչ է անում հայ երիտասարդությանը հոգալ իրենց առողջ ապագայի, երկրի խաղաղության և զարգացման մասին։ Նարեի մոտ էլ հիմնադրամին օգնելու միտքն առաջացավ իր սովորությունից ՝ ամեն շաբաթ նոր տպագրության գրքեր էր գնում, կարդում, հետո դրանք հավաքեց, որոշեց վաճառել, չնայած կամավոր էլ է միևնույն է՝ ամենինչ պետք է անի օգնելու իր բանակին։

«Սա կխթանի, որ մարդիկ գրքեր գնեն, կարդան, միևնույն ժամանակ օգնեն հիմնադրամին»։


Նարեի նախաձեռնությամբ ամբողջը միասին 120 000 դրամ է փոխանցվել։

Գրքերից բաժանվելը նրա համար նույնպես դժվար էր։ Բայց գրադարակում մի գիրք է պահել միայն ՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը»։ Զինվորից էր, լավագույն ընկերոջից մնացած հիշողությունն իր մակագրությամբ, ով հանուն հայրենիքի պաշտպանության զոհվեց սեպտեմբերի 30-ին:

Նարեն ասում է գրքերը կորուստ չեն, որ չես կարող հետ վերադարձնել։


Բացի գրքերից վաճառել է նաև Հենրիխ Մխիթարյանի ստորագրությամբ շապիկը։ Մանկության հուշերից էր, դժվար էր, բայց այն, ինչ քեզ համար թանկ է նորից ետ է վերադառնում։

«Գնորդները գնեցին շապիկը, գումարը փոխանցեցին հիմնադրամին ու նորից վերադարձրեցին ինձ»։

Սահմանին կանգնած զինվորներն են, որ իրոք հասկանում են Հայրենիքի գինը։ Ինձ համար Հայրենիքը մի բան է, որ ավելի թանկ է ամենինչից»,- ասում է Նարեն ու կարևորում ՝ սա է կարևոր պահը, որ պետք է բոլորը փորձեն անել ամենինչ, որ պատերազմը վերջանալուց հետո չմեղադրեն իրենց, չմտածեն՝ ոնց շարունակեն ապրել։


Նարեն, Նանեն, Լիանան ու Նանեն թիկունքի զինվորներից մի քանիսն են, ովքեր շարունակում են հոգ տանել իրենց Հայրենիքի մասին, արժևորել ու գնահատել Հայրենիքը։ Նա, ով ցանկանա մի օգտակար գործ անել, միջոց հաստատ կգտնի: Եթե մեզնից ամեն մեկը տիրապետի իր գործին լավագույնս, մենք կկարողանանք անսահման մեծ օգնություն ցուցաբերել։ Մերի Խաչատրյան

Դեռ աշխատանք կա անելու. Տարոն Սիմոնյան

Սպիտակ տունը դիտարկում է Եվրոպայից մուտքի սահմանափակումների վերացման հնարավորությունը

Ստեփանակերտի քաղաքապետն այցելել է խաղաղապահների տեղակայման վայր

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի ճանաչմանն ուղղված բանաձևի նախագիծը

Այսօր Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսների սխրանքները

Հացադուլ հայտարարած Կիմ Բալայանի ճնշումը բարձրացել է

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: