top of page

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը հավուր պատշաճի է ներկայացել կրթական էքսպոյում

  • Anews
  • Apr 30, 2021
  • 1 min read

Updated: May 3, 2021


«PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի մագիստրանտները առանձնահատուկ կերպով ներկայացրին ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը «Կրթություն և կարիերա EXPO 2021» եռօրյա կրթական ցուցահանդեսին:

Առանձին տաղավարով, ցուցադրվեց ֆակուլտետի գործունեությունը, կրթական ծրագրերը, հնարավորություններն ու հեռանկարները:

Ցուցահանդեսի շրջանակում «Որակյալ կրթություն և ուսանողակենտրոն միջավայր» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Նաղաշ Մարտիրոսյանը: Նա մի շարք դպրոցականների ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը, իրականացված ծրագրերը և ֆակուլտետի ձեռքբերումները: Ժուռնալիստիկայի ֆակուլտետը տարեցտարի համալրվում է նորագույն տեխնոլոգիաներով հարուստ լսարաններով, ոլորտի լավագույն դասախոսներով: Մասնագիտական կրթությունը կարևորելով դեկանն արձանագրեց, որ «լրագրողական կրթությունը միշտ պետք է արդիական լինի և գրավիչ նույնքան, որքան մեր մասնագիտությունն է` առաջին և երբեք չծերացող մասնագիտությունը»:

Բանախոսության ավարտին աշակերտները դիտեցին Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի մասին պատմող տեսանյութ:



«Մեզ համար կարևոր է, որ մագիստրոսական ծրագրում սովորող ուսանողները հնարավորություն ունենան իրենց գիտելիքները գործնականում կիրառել։ Նախ թիմային կարևորեն աշխատանքը, հետո մանրամասն պատկերացում կազմեն, թե որևէ ծրագիր իրականացնելուց ինչ քայլեր պետք է կատարել, ինչ ուղերձներ պետք է մշակել և, ի վերջո, ինչպես հանրայնացնել»,- www.anews.am հետ զրույցում ասաց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., PR մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը:




Նշենք, որ «Կրթություն և կարիերա EXPO 2021» ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանում և արտերկրում գործող տարբեր կրթօջախներ՝ ներկայացնելով իրենց կրթական ծրագրերը: Ցուցահանդեսի նպատակն է դպրոցականներին և ուսանողներին տեղեկացնել գործող կրթական ծրագրերի մասին, ինչպես նաև նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների հաստատմանը:



Comments


bottom of page