Search

Լեդի Գագայի նոր տեսահոլովակը Փարաջանովի «Նռան գույնից» ոգեշնչված մինի ֆիլմ է իսկ դիզայները` հայուհի


Էպատաժային երգչուհի Լեդի Գագան նոր տեսահոլովակ է թողարկել։ Առաջին իսկ վայրկյաններից տեսահոլովակում հայկական շունչ է զգացվում, վայրկյաններ անց պարզ է դառնում, որ տեսահոլովակի հեղինակները ոգեշնչված են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից։

Տեսահոլովակի ռեժիսորը Թարսեն Սինգն է։ Երգչուհին եսահոլովակի թողարկումից մի քանի րոպե անց Instagram- ում բացատրել է դրա խիստ անձնական նշանակությունը: «Այս կարճամետրաժ կինոնկարը շատ անձնական է ինձ համար, իմ փորձը հոգեկան առողջության և այն մասին, թե ինչպես իրականությունն ու երազանքները կարող են փոխկապակցվել՝ մեր ներսում և մեր շուրջը հերոսներ ստեղծելու համար», – գրել է նա՝  շնորհակալություն հայտնելով Սինգին, իր թիմին և աջակից երկրպագուների լեգեոներին՝ գաղափարը կյանքի կոչելու համար: Ֆիլմերի հիշատակումներով, տարօրինակ հագուստով և գործողություններով լի յուրաքանչյուր կադրով «911» -ը կարող է դառնալ Գագայի լավագույն տեսահոլովակներից մեկը. մի փաստ, որի մասին նա կարծես տեղյակ է:

«Տարիներ են անցել մինչ ես եղա այնքան կենդանի իմ ստեղծագործության մեջ՝ միասին անելու այն, ինչ մենք արեցինք «911» -ի հետ: Մի բան, որ մի ժամանակ իմ առօրյա կյանքն էր, այժմ ֆիլմ է, իրական պատմություն. այն այժմ անցյալում է: Դա ցավի պոեզիա է»: Իսկ փարաջանովյան տեսահոլովակի դիզայներն էլ հայ դիզայներ Կարինա Հակոբյանն է։Այդ մասին լուրերը նա այսօր հաստատել է Insatgram-ի իր էջում կատարած գրառմամբ։«Ուրախ եմ, որ իմ աշխատանքները հիշատակվում են իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի ժառանգության վկայակոչումների շարքում, որն ամեն կերպ ոգեշնչել է ինձ»,- գրել է նա։

Կարինա Հակոբյաննը ծնվել է Ռուսաստանում, այժմ ապրում ու գործունեություն է ծավալում Լոնդոնում։








ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի ՊՆ հայտարարության առնչությամբ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահին

Մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու․ Արծրուն Հովհաննիսյան

ՈւՂԻՂ․ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը

Ստեփանակերտի բնակավայրերին հասցված նոր հարվածների մասին. ԱՀ նախագահ

Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանական ազգայնական խմբավորման պարագլուխներին

Ադրբեջանը օգտագործում է նաև թուրքական #Kargu մահապարտ ԱԹՍ-ներ. Razm.info

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia