Search

Հենրիխ Մխիթարյանին չեն թույլատրում միանալ Հայաստանի ազգային հավաքականին

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարող միանալ Հայաստանի ազգային հավաքականին՝ առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար: Պատճառը կրկին կորոնավիրուսն է՝ հայտնում է ՀՖՖ-ն:

Նոյեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն էր ստացել «Ռոմա» ֆուտբոլային ակումբից, որում, հաշվի առնելով թիմի ֆուտբոլիստներից մեկի կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը, խորհուրդ էր տրվում Հենրիխ Մխիթարյանին ազատել Հայաստանի ազգային հավաքականին միանալու պարտավորությունից:   Նոյեմբերի 7-ին «Ռոմա» ֆուտբոլային ակումբից ՀՖՖ ուղարկվեց Հռոմի շրջանային առողջապահական համակարգի կողմից գրված ևս մեկ նամակ, որում, հղում տալով Իտալիայում ընդունված առողջապահական նոր օրենքին, նշվում է, որ «Ռոմայում» ընդգրկված ֆուտբոլիստները չեն կարող մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող սպորտային որևէ միջոցառման մինչև կարանտինի ժամանակահատվածի ավարտը: Ֆուտբոլիստները պետք է ինքնամեկուսանան ակումբի բազայում և չեն կարող լքել Իտալիայի սահմանները, հետևաբար, նաև միանալ իրենց երկրների հավաքականներին:

Նշված օրենքը վերաբերում է ոչ միայն «Ռոմային», այլև, օրինակ, «Միլանին», «Ինտերին, «Ֆիորենտինային», «Ջենոային» այսինքն՝ բոլոր այն ակումբներին, որոնք ներկայացնում են Իտալիայում կորոնավիրուսի օջախի առավել մեծ տարածում ունեցող շրջանները: Հենրիխ Մխիթարյանը պատրաստ էր և մեծ ցանկություն ուներ միանալու Հայաստանի ազգային հավաքականին՝ հաշվի առնելով առաջիկա երկու հանդիպումների կարևորությունը մեր թիմի համար: Ինպես Հենրիխ Մխիթարյանը, այնպես էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի քանի օր շարունակ բանակցել են «Ռոմայի» հետ՝ փորձելով բացառության կարգով ապահովել մեր ավագի ժամանումը Հայաստան, սակայն ակումբից ևս մեկ անգամ հաստատել են, որ հարցի դրական հանգուցալուծումը կախված չէ իրենցից:   Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա ժամանել Հայաստան և մասնակցել հավաքականի առաջիկա հանդիպումներին:

Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունելու այլընտրանքի առջև. Ղազինյան

1988թ.վայրագությունները խորացան ու առավել դաժան դրսևորումներ ստացան. ՀՀ ՄԻՊ

Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը հանուն պետության պահպանման գործընթաց է, որը մտնում է հաղթական փուլ

Ռուս գիտնականները հաստատել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը

ԱՄՆ ՌՕՈՒ հետազոտական լաբորատորիան փորձարկել է «Ոսկե հորդա» բարձր ճշգրտության զենքի համակարգը

Պահանջում ենք զերծ մնալ զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց. ՊՆ

Սև ծովում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: