top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ես միշտ իմ ազգի կողքին եմ. Հենրիխ Մխիթարյան


Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան և այլ սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում ` անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։ «Այսօր առավոտյան արթնացա ՝ տեղեկանալով Ադրբեջանի բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա լայնածավալ հարձակման մասին: Նրանք թիրախավորել են Ստեփանակերտի և շրջակա տարածքների խաղաղ բնակչությանը: Կոչ եմ անում միջազգային հանրությանը ՝ անհապաղ ոտքի կանգնել և աջակցել զինված գործողությունների դադարեցմանը, որոնք ուղղված են տարածաշրջանի խաղաղության և անվտանգության դեմ: Մենք ունենք անքակտելի իրավունք ապրելու մեր հայրենիքում ՝ առանց գոյատևման սպառնալիքի: Մեր երեխաները իրավունք ունեն ապրել խաղաղության պայմաններում, այլ ոչ թե թաքնվել ապաստարաններում: Ես միշտ իմ ազգի կողքին եմ»,- գրել է Մխիթարյանը:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page