top of page
ԼՐԱՀՈՍ
Search

COVID19-ից առողջացածների արյան պլազմայի օգտագործումը կարող է կյանքեր փրկել


Հարավային Կորեայում Շինխեոնջի եկեղեցու հետևորդները, որոնք առողջացել են COVID-19-ից, պատրաստակամություն են հայտնել օգնելու երկրի առողջապահական համակարգի աշխատակիցներին՝ ինքնակամ տրամադրել իրենց արյան պլազման։

Նոր կորոնավիրուսային հիվանդությունից առողջացած, լիարժեքորեն բուժված շուրջ չորս հազար հավատացյալ հարավկորեացիներ իրենց պատրաստակամությունն են հայտնել հետազոտության նպատակով արյան պլազմա տրամադրել։ Այս մասին տեղեկացրել է կրոնական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչն այն բանից հետո, երբ երկրի պաշտոնյաները դատական հայց են ներկայացրել եկեղեցու դեմ։

Նշենք, որ այս տարվա փետրվարին և մարտին նոր կորոնավիրուսային հիվանդության մեծածավալ տարածում է տեղի ունեցել Շինխեոնջի Քրիստոսի եկեղեցու անդամների շրջանում, ինչի արդյունքում Հարավային Կորեան դարձել էր Չինաստանից հետո ամենամեծ վարակակիրներին ունեցող երկիրը։

Համաձայն Կորեայի Հիվանդությունների կանխարգելման և տարածման կենտրոնի տրամադրած տվյալների՝ երկրում գրանցված վարակակիրների 12,484 դեպքերից 5,213-ը կապ ունի եկեղեցում վարակի բռնկման և տարածման հետ։ Եկեղեցու առաջնորդ Լի Մանհին ներքին կարգով հորդորել է եկեղեցու հետևորդներին ինքնակամ սեփական արյան պլազման տրամադրելու ուսումնասիրման։ Առողջացածների արյան պլազման խիստ կարևոր է կորոնավիրուսային վարակի հետազոտական թիմերին։

Ռոյթերս լրատվական գործակալությունը փոխանցում է Շինխեոնջի եկեղեցու մամուլի խոսնակ Կիմ Յոնգի խոսքն այն մասին, թե առողջացածներից շատերը պատրաստակամ եմ տրամադրելու իրենց արյան պլազման որպես երախտագիտություն կառավարությանը և բժշկական անձնակազմին։

Դաեգու քաղաքում, որտեղ գրանցվել են եկեղեցու հետևորդների վարակման ամենաշատ դեպքերը, դատական հայց է ներկայացվել եկեղեցու դեմ։ Պահանջվում է շուրջ 100 մլրդ վոնի կամ 82.75 մլն դոլարի փոխհատուցում։ Քաղաքի իշխանությունները նախկինում արդեն բողոքել էին եկեղեցու գործողություններից՝ նշելով, որ այն ճշգրիտ տվյալներ չի տրամադրում և չի համագործակցում քաղաքի առողջապահական նպատակներով իրականացվող միջոցառումներին։ Իր հերթին Շինխեոջի եկեղեցին պնդում է, որ ամբողջությամբ օժանդակում է կառավարության ջանքերին։

Առողջապահության ազգային ինստիտուտի հաղորդած տվյալների համաձայն՝ շուրջ 185 մարդ է դիմել՝ պատրաստակամություն հայտնելով տրամադրել սեփական արյան պլազման։ Նշվում է նաև, որ այս պահին բանակցություններ են ընթանում Շինխեոջի եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Հարավային Կորեայի առողջապահության պատասխանատուները նշում են, որ կորոնավիրուսային հիվանդության հստակ բուժման և պատվաստանյութերի բացակայության պարագայում արյան պլազմայի թերապիան կարող է նվազեցնեմ մահաբերության աստիճանը հատկապես ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարակակիրների շրջանում։

Արդեն 17 հարավկորեացիներ այդպիսի փորձարարական թերապիա են ստացել։ Այն ներառում է առողջացածների արյան պլազմայի և ձևավորված հակամարմինների օգտագործում։ Սա թույլ է տալիս մարմնին պաշտպանական միջոցներ հայթայթել վիրուսի նկատմամբ։

Հունիսի 23-ի դրությամբ Հարավային Կորեայում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության պատճառով 281 մահվան դեպք։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page