top of page

Օրն ավարտվում է. բայց կարևորենք հայ լրագրողներին շնորհակալություն ասելը և շնորհավորելը. Ա․Ավետիսյան


ree

Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Օրն ավարտվում է. բայց կարևորենք այն։ Այսօր հայ լրագրողներին շնորհակալություն ասելու և շնորհավորելու օրն է։ Սիրելի՛ գործընկերներ, ուսանողներ, ընկերներ, այսօր առավել քան երբևէ կարևորվում է լրագրողի դերն ու առաքելությունը, պատասխանատվությունն ու լրագրողական արտադրանքի արժեքը։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր մեծ պատասխանատվությամբ են իրականացնում իրենց մասնագիտական առաքելությունը։ Թո՛ղ որ մեր երկրում, Արցախում, աշխարհում խաղաղություն տիրի և որևէ լրագրող պատերազմական և արտակարգ իրավիճակներում առիթ չունենա աշխատելու։ Մեր զենքը մեր մասնագիտական գործիքներն են, թո՛ղ դրանք խաղաղաբեր լինեն։ ՀՀ կառավարության՝ 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ՝ հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր: 1794 թվականի այս օրն է հրատարակվել հայկական առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարար»-ը:

«Ազդարարը» հիմնադրվել է Մադրասում 1794 թվականի հոկտեմբերի 14-ին։ Պարբերականի հիմնադիրը Հարություն Շմավոնյանն է: Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։ Գործունեության ողջ ընթացքում հրատարակել է 18 համար»: #ՀԱՂԹԵԼՈՒենք

ree

Comments


bottom of page