top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Adidas-ը դադարեցնում է համագործակցությունը ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ


Adidas-ը դադարեցնում է համագործակցությունը ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ ՝ առանց բացառության բոլոր հայերին սպանելու անհրաժեշտության մասին մամուլի խոսնակի արտահայտությունների պատճառով:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն  ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին ժամանակավորապես զրկել է ֆուտբոլային գործունեությունից:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) բողոք էր հղել ՈՒԵՖԱ-ին ՝ պահանջելով պատժել ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբին ՝ ընդհուպ մինչև Եվրագավաթներից դուրս գալը:

Հիշեցնենք, որ «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում կատարել էր գրառում, որտեղ բառացիորեն կոչ էր անում սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման: Նա նաև արդարացնում էր Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու փաստը: Իբրահիմովն արդեն հասցրել է ջնջել գրառումը, սակայն, բնականաբար, հարյուրավոր օգտատերեր հասցրել են տեսնել այն և պահպանել:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page