top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Դավիթ Հովհաննիսյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն դարձավ



Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Երկամարտի 377 կգ արդյունքով (171+206 կգ) Եվրոպայի չեմպիոն դարձավ Դավիթ Հովհաննիսյանը, իսկ Արա Աղանյանը 375 կգ արդյունքով (170+205 կգ)` փոխչեմպիոն։


Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգում հայկական դիմակայություն էր: 5-րդ մրցումային օրը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար միմյանց հետ պայքարում էին Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչներ՝ Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը:

Արա Աղանյանը պոկում վարժությունում պայքարը սկսեց 160 կգ-ով եւ հաջողությամբ բարձրացրեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ հրեց 165 կգ, երրորդ մոտեցմամբ՝ 170 կգ: Երեք մոտեցումները հաջողությամբ կատարելուց հետո Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների փոխչեմպիոնը նվաճեց այս վարժության փոքր արծաթե մեդալը:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում մեկ կիլոգրամով գերազանցեց թիմակցին: Հովհաննիսյանն առաջին մոտեցմամբ պոկեց 167 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 171 կգ: 25-ամյա ծանրորդը ձախողեց երրորդ մոտեցումը, որի համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրել էր 173 կգ: Այս վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունում եւս շատ դիտարժան ստացվեց: Արա Աղանյանը հաջողությամբ հրեց առաջին մոտեցումը, որի համար պատվիրել էր 200 կգ, երկրորդ մոտեցմամբ հրեց 205 կգ, երրորդ մոտեցման համար պատվիրած 208 կգ-ը Աղանյանը ձախողեց, որով փորձում էր երկամարտում շրջանցել Դավիթ Հովհաննիսյանին:

Դավիթ Հովհաննիսյանն անհաջող մեկնարկեց հրում վարժությունը եւ ձախողեց 202 կգ պատվերը: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը մեկ կիլոգրամով ավելացրեց ծանրաձողի քաշը եւ Հովհաննիսյանը դժվարությամբ, բայց հրեց 203 կգ-ոց ծանրաձողը: Երրորդ մոտեցմամբ գյումրեցի ծանրորդը հաջողությամբ բարձրացրեց 206 կգ-ոց ծանրաձողը: Այս վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page