top of page

«Համեմունքով հայը» ֆիլմն արդեն պատրաստ է

  • Anews
  • Jun 24, 2021
  • 1 min read

Updated: Jul 7, 2021


ree

Հաղորդավարուհի Սևան Քելեշյանի հեղինակային «Համեմունքով հայը» ֆիլմն արդեն պատրաստ է։ Այս մասին Anews.am-ին հայտնում է Սևան Քելեշյանը:

Ըստ նրա` Ֆիլմը տարբեր երկրներում ապրող, այլ մշակույթներ կրող հայերի տարբերությունների և բարբառների առանձնահատկությունների՝ «համի ու հոտի» մասին է։ «Համեմունքով հայը» ֆիլմը աչքի է ընկնում նաև դերասանական կազմով: Իրենց մասնակցությունն են ունեցել հայտնի հաղորդավարներ, երգիչ-երգչուհիներ, իսկ գլխավոր անակնկալը աշխարհահռչակ հայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի մասնակցությունն է, ով նաև հատուկ այս ֆիլմի թեմայից ոգեշնչված երգ և երաժշտություն է գրել, որը հնչում է ֆիլմի ընթացքում։ «Սա ֆիլմ է, որը մտածելու տեղիք կտա յուրաքանչյուր հայի, ցույց կտա, թե որքան հարուստ ենք մենք մեր մշակույթով, բարբառներով և մարդկային տեսակով»,- նշում է Քելեշյանը։

Comments


bottom of page