Search

2020 թ.-ին սփյուռքի դպրոցներին տրամադրվել է շուրջ 26460 կտոր գիրք. ԿԳՄՍՆ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը սփյուռքի կրթօջախներին դասագրքերի եւ այլ ուսումնական գրականության տրամադրման բյուջետային ծրագրի շրջանակում 2020 թ.-ին տրամադրել է 26460 կտոր գիրք:

Գրքերը տրամադրվել են սփյուռքի 11 երկրների 30 դպրոցների: Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համաձայնությամբ 13290 կտոր դասագիրք եւ մեթոդական գրականություն առաքվել է Վրաստանի՝ հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցներ:

Ռուսաստան է առաքվել 8055 կտոր գիրք, Գերմանիա՝ 430, ԱՄՆ՝ 955, Իսպանիա՝ 600, Ֆրանսիա՝ 215, Իսրայել՝ 624, Ավստրիա՝ 180, Իռլանդիա՝ 80, Լեհաստան՝ 213, Ուկրաինա՝ 690: Ամբողջությամբ բավարարվել է 1-7-րդ դասարանների մայրենիի, հայոց լեզվի եւ հայ գրականության դասագրքերի պահանջարկը:

Աջակցությունը լինելու է շարունակական. 2021 թ. կապահովվեն 1-ին եւ 8-9-րդ, 2022 թ.-ին՝ 1-ին եւ 10-11-րդ դասարանների համար նախատեսված դասագրքերն ու մեթոդական ձեռնարկները:

Նույն ծրագրի շրջանակում նախատեսվել է տպագրության ներկայացնել «Հայ մշակույթի պատմության ակնարկ» ձեռնարկը: Այն էլեկտրոնային ձեւաչափով կներկայացվի մասնագիտական հաստատություններին եւ սփյուռքի կրթօջախներին՝ քննարկելու եւ դրա ընթացքում հնչած կարծիքներն ու դիտողությունները հաշվի առնելու նպատակով:

ՀՀ նախագահն ամուր է կանգնած, բայց իր ամրությունը կախված է նաև մեր ամրությունից. Վազգեն Մանուկյան

Հաջորդ հանրահավաքը կլինի մարտի 3-ին, ժամը 16-ին. Բաղրամյան պողոտան փակ է մնալու

Մարուքյանը Փաշինյանից ապացույց է պահանջում

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում

Ադրբեջանի հրաժարումը ռազմագերու կարգավիճակ տալ գերեվարված հայ զինվորներին՝ իրավունքի կոպիտ խախտում է

Այն, ինչ այսօր կատարվում է Երևանի գլխավոր հրապարակում, այլ եզրահանգման հնարավորություն չի թողնում

Սահմանի ողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: