top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ



Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ:Հայտարարության մեջ ասվում է. «Վենետիկի հանձնաժողովի և Հայաստանի առաջին փոխվարչապետի միջև 116-րդ նստաշրջանում կայացած քննարկումների արդյունքում հանձնաժողովն ընդունում և աջակցում է խաղաղ ձևաչափը, որով հայ ժողովուրդն իրականացնում է փոփոխությունները: Ճանաչում է Հայաստանում տիրող առանձնահատուկ իրավիճակը, որը պահանջում է վաղ ընտրությունների անցկացում: Ողջունում է Հայաստանի իշխանությունների՝ Ընտրական օրենսգիրքը վերանայելիս միջազգային ստանդարտներին հետևելու հանձնառությունը: Նկատում է, որ առաջարկված փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և դրական են թվում: Մասնավորապես ողջունում է այն բոլոր քայլերը, որոնք ձեռնարկվում են ընտրելու իրավունքը դյուրացնելու, մամուլի հասանելիությունն ընդլայնելու, ընտրական գործընթացի առավել թափանցիկությունն ու դիտորդների իրավունքներն ապահովելու և ընտրական կեղծիքի դեմ պայքարելու համար: Ողջունում է ընտրությունների առաջին փուլից հետո կոալիցիաներ կազմելու մասնակիցների թվի սահմանափակման վերացումը՝ ըստ Վենետիկի հանձնաժողովի և Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկությունների: Ողջունում է Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի այլ առաջարկությունների կիրառումը, որը ենթադրում է.

-ընտրական շեմի և ընտրական գրավի վերադարձման նվազեցում, ընտրական գրավի գումարի նվազեցում,

- դիտորդների ու մամուլի ներկայացուցիչների հավատարմագրման վերջնաժամկետների նվազեցում, ինչպես նաև դիտորդների աշխատանքի խոչընդոտների վերացում,

- զինված ուժերում ազատ քվեարկության ապահովման երաշխիքներ։ Հիշեցնում է Վենետիկի հանձնաժողովի վերապահումները՝ կապված ընտրական համակարգում խոշոր փոփոխությունների հետ, ինչպիսիք են տարածքային ցուցակների վերացումը ընտրություններին նախորդող 1 տարվա ընթացքում։ Նշում է, որ այս վերապահումները պակաս կարևոր են, եթե քաղաքական ուժերի միջև առկա է կոնսենսուս փոփոխությունների վերաբերյալ»։

0 comments
bottom of page