top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Նոր մեդիա և հաղորդակցություն» գիրքում ամփոփված է նոր մեդիայի մասին ամբողջական տեղեկատվություն

Updated: May 9


Հայկական Փի Ար ասոցացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանի «Նոր մեդիա և հաղորդակցություն» գիրքը ներկայացվեց ընթերցողներին: Գրքում Աստղիկ Ավետիսյանը հանգամանորեն անդրադարձել է թվային տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք փոխել են ավանդական ԶԼՄ-ների էությունը։ «Սա իմ 6-րդ մասնագիտական գիրքն է, որտեղ ամփոփված է նոր մեդիայի մասին ամբողջական տեղեկատվություն, թե ինչպես է այն ազդել հաղորդակցության գործընթացի վրա: Այստեղ նաև ներկայացված են ոլորտներ՝ քաղաքականություն, արվեստ, տնտեսություն, ինչպես է նոր մեդիան ազդել այս ամենի և լրագրության վրա, ինչպես են փոխվել մոտեցումները»,-ներկայացրեց բանասիրական գիտությունների թեկնածուն:

Ըստ հեղինակի` նոր մեդիայի համաշխարհային տարածմամբ և գլոբալիզացիայի ազդեցությամբ լրագրողական ժանրերում ամենուր նոր ձևաչափերի փոխներթափանցումներ են տեղի ունենում, որոնք փոխակերպում են քաղաքական, գիտական, կրթական, մշակութային գործընթացների էությունը: «Նոր մեդիան ունի շատ ավելի լավ հնարավորություններ. տալիս է գրագետ տեղեկատվության տարածման և դրանով դաստիարակման և խթանման հնարավորություն: Ինչքան շատ գրագետ մարդիկ օգտվեն նոր մեդիայի հնարավորությունից, այդքան արդյունավետ կլինի դրա սպառումը»,-նշեց Ավետիսյանը: 


Աստղիկ Ավետիսյանի խոսքով, գրքի վրա աշխատել է 5 տարի: Նա նշեց, որ հետազոտությունը նաև PR մասնագետների համար կարևոր կլինի:  Հասարակության և մարդու կյանքում նոր մեդիայի ներդրման գործընթացն արդեն անշրջելի է, հետևաբար գիտնականները պետք է կենտրոնանան հաղորդակցության այս երևույթի տարբեր տեսակետների ուսումնասիրության վրա, որպեսզի տարածեն այն դրական երևույթները, որոնք վերաբերում են թվային միջավայրին, և մասնակցեն հնարավոր բացասական դրսևորումների դեմ պայքարի մեթոդների մշակմանը: Սա վերջին գիրքը չէ: PR ասոցիացիայի թիմի հետ աշխատում ենք նոր՝ «Հանրային կապեր» գրքի ստեղծման վրա: «Նոր մեդիա և հաղորդակցություն» գիրքը հնարավոր կլինի գտնել բոլոր գրադարաններում»,-եզրափակեց Աստղիկ Ավետիսյանը: 


0 comments
bottom of page