top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վու



Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհդի երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխմանը, հնարավոր սահմանադրական փոփոխություններին, անցումային արդարադատությանն առնչվող հարցեր: Տիկին Վուտովան վերահաստատել է, որ ԵԽ-ն աջակցում է մեր երկրում իրականացվող կարևորագույն բարեփոխումներին և Նոր Հայաստանի ինստիտուտների ուժեղացմանը և ընդգծել, որ բոլոր գործընթացները կիրականացվեն օրենքի գերակայության հիման վրա:

Զրուցակիցները կարևորել են նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունն օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page