top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կատարվել է կատարակտի 617 անվճար վիրահատություն



Շարունակվում է «Առողջաչքեր» կատարակտի վիրահատությունների անվճար ծրագիրը, որի շրջանակում ապրիլի 30-ի դրությամբիրականացվել էկատարակտի 617 վիրահատություն։ Դրանցից 140-ը կատարվել է փորձարարական փուլում Սպիտակի բժշկական կենտրոնում և Սևանի «Լայոնս մարզային ակնաբուժական» հիմնադրամում: 2017թ. սեպտեմբերից ծրագիրնիրականացվումէ նաև «Շենգավիթ», «Նաիրի», Կապանի, Գորիսի, Գյումրու, Իջևանիբժշկականկենտրոններում:

Ծրագրի նպատակը կուրությունը կանխարգելող այդ վիրահատությունը, ներառյալ` ոսպնյակի արժեքը, հասանելի դարձնելն էբնակչության որոշակի խմբերի համար, ովքեր ներառված չեն պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ստացողխմբերում։ Միաժամանակ, ապահովվում է կատարակտի բուժման աշխարհագրականհասանելիությունը ևաչքիհիվանդություններովպայմանավորվածառողջապահականցուցանիշների բարելավումը։

Ծրագրի շրջանակում վիրահատված617 քաղաքացու39%-ըեղել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, մինչև 30.00 միավոր ունեցող անձինք, 28%-ը` ուսուցիչներ, 15%-ը` բժիշկներ, 10%-ը` դասախոսներ, 8%-ը` մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

Մինչև ծրագրի ավարտը Երևանի և մարզերի նշված բժշկական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակում կվիրահատվի սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված շուրջ 3000 քաղաքացի։

Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկվելու համար կարող են դիմել.

  1. Ընտանիքներիանապահովությանգնահատմանհամակարգումհաշվառված0միավորիցբարձր` մինչև 30.00-ըներառյալանապահովությանմիավորունեցողընտանիքների` 60 տարեկան և ավելի բարձր տարիքի անդամները,

  2. Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով մանկավարժական աշխատող և ուսուցիչ հանդիսացող և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում» ընդգրված պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող անձինք,

  3. Բարձրագույն ուսումնական հաստատություների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գիտամանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմի,նախնական (արհեստագործական) ևմիջինմասնագիտականկրթականծրագրերիրականացնողպետականուսումնականհաստատություններիմանկավարժականկազմումընդգրկվածդասախոսներևարտադրականուսուցմանվարպետներհանդիսացող անձինք,

  4. «Բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-րդ հոդվածի 6-րդ մասով բուժաշխատող (ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ) հանդիսացող և առողջապահության բնագավառում գործունեություն իրականացրած կամ իրականացնող անձինք,

  5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված մշակույթի ոլորտի պետական կազմակերպություններում, ինչպես նաև «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում աշխատող կամ աշխատած սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող անձինք:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում, կուրությունը կանխարգելելու նպատակով բժշկական օգնություն և սպասարկում տրամադրվում է 60 տարեկան և ավելի բարձր տարիքի, նշված ոլորտներում մասնագիտական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձանց։

Ծրագրին վերաբերող այլ հարցերի հետ կապված պարզաբանումներ կարելի է ստանալ`զանգահարելով 8003 հեռախոսահամարով («Թեժ գիծ» ծառայություն):

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page