top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀԱՅՈՑ  ԲԱՆԱՀՅՈւՍՈւԹՅՈւՆ



Բանահյուսությունն անփոխարինելի տեղ ունի դպրոցական ուսուցման հա­մա­կարգում: Բանահյուսական նյութերը` հեքիաթներ, առասպելներ, առակ­ներ, դյուցազն­եր­գություն, ժողովրդական խաղիկներ, հայրեններ,հանելուկներ, ա­ռած-ա­սաց­վածք­ներ, ցրված են գրեթե բոլոր դասարանների դպրոցական դա­սա­գրքե­րում: Դրանց մեջ արտացոլված են տվյալ ժողովրդի ազ­գա­յին բնա­բուխ յուրահատկությունները: Սովո­րող­ները միշտ էլ սիրով են կարդում այդ նյու­­թերը: Ճիշտ կլինի, որպեսզի գրակա­նություն և գրականության պատ­մու­թյուն անցնելուց առաջ, այսինքն 7-րդ դասարանից առաջ, դպրոց­նե­րում ուսու­ցան­վի բանահյուսությունը որպես առանձին առարկա: Այս դեպքում բանա­հյու­սա­կան նյութերը կհավաքվեն առանձին դասագրքի մեջ, կհամա­կարգ­վեն և կներկայացվեն ըստ պատշաճի: Ազգային բանահյուսական նյու­թե­րին զու­գահեռ կարելի է ներկայացնել նմուշ­ներ նաև հին աշխարհի այլ ժողո­վուրդ­նե­րի բա­նավոր ստեղծագուծու­թյուն­նե­րից: Վստահորեն կարելի է ասել, որ այդ դա­սգիրքը սի­րով կընդունվի դպրո­ցում, մեծապես կնպաստի սովորող­ների մտավոր զարգացմանը և կնախապատրաստի անցումը գրականու­թյա­նը: Ուսպլանով ավագ դպրոցում երաշխավոված է շաբաթական մեկ ժամ հատկացնել «Հայ ժողովրդական բանահյուսություն» առարկային: Դավիթ Գասպարյանի, Թամարա Թովմասյանի և Նարիա Տողանյանի ջանքերով կազմվել է առարկայի ծրագիր (նաև՝ թեմատիկ պլանավորում), որի հիման վրա էլ կազմվել է «Հայոց բանահյուսություն» ուսումնական ձեռնարկը 10 կամ 11-րդ դասարանների համար: Այն երաշխավորված է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page