Search

Օլիմպիական խաղերին կմասնակցենք երկրորդ համարով. Գագիկ Սարգսյան



«Շատ հաճելի և կարևոր է, որ մեր մարզիկներն անհրաժեշտ վարկանիշային միավորները վաստակում են մրցելով Հայաստանում»,- ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Դահուկավազքի ազգային առաջնությունից հետո Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց արդյունքները.

«Մեզ ուրախացրին Աշոցքի դահուկորդները, որոնք հաջող հանդես եկան: Երիտասարդ մարզիկները սկսել են աճ գրանցել:

Այս պահի դրությամբ Սերգեյ Միքայելյանն ու Միքայել Միքայելյանն ունեն 100-ից ցածր միավոր (խմբ. դահուկային սպորտում նվազող համակարգ է): Վարկանիշային վերջին աղյուսակը հրապարակվելու է հունվարի 20-ին: Միջազգային ֆեդերացիան՝ ՄՕԿ-ի հետ համատեղ ուղարկելու է երկրների քվոտաները: Մեր ֆեդերացիան կհրավիրի նախագահության արտահերթ նիստ եւ արդյունքները հաստատման կուղարկի ՀԱՕԿ:

Ցավոք, Սերգեյը վնասվածք ստացավ եւ չկարողացավ պահպանել դիրքը լավագույն 300 մարզիկների շարքում: Օլիմպիական խաղերին կմասնակցենք երկրորդ համարով, նա Միքայել Միքայելյանն է: Մեզ համար առաջինը մեր մարզիկների առողջությունն է:

Դահուկավազքում ակնկալում ենք մեկ տղայի եւ մեկ աղջկա մասնակցություն: Աղջկա ընտրության հարցում հաշվի ենք առնելու գրանցած լավագույն վարկանիշային միավորը եւ Հայաստանի առաջնության արդյունքները»,- ասաց Գագիկ Սարգսյանը:

Այս տարի Հայաստանի բաց առաջնությանը մասնակցել են մարզիկներ նաեւ Իրանից Չիլիից, Մեքսիկայից: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ նրանք շատ գոհ են հեռանում մեր երկրից.

«Արտասահմանցի դահուկավազորդները հնարավորությունը բաց չթողեցին վարկանիշային միավորները բարելավելու համար: Նրանք նշեցին, որ պայմաններից շատ գոհ են: Ցանկություն հայտնեցին Հայաստանում կրկին մասնակցելու մրցաշարերի եւ ուսումնամարզական հավաքների: Ժամանակին մենք էինք մտածում ուրիշների օգնությանը դիմելու մասին, այսօր արդեն մեզ հետ են ցանկանում մարզվել: Սա խոսում է մեր մեծ առաջընթացի մասին: Շատ զարգացած պետություններ դիմում են մեզ նաեւ մարզումներ կազմակերպելու համար:

Հաջորդ մեծ ձեռքբերումն Աշոցքն է: Այն մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերում է: Փորձելու ենք Աշոցքը դարձնել մրցումային եւ մարզումային կենտրոն»,- նշեց Գագիկ Սարգսյանը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը հայտնեց, որ հայ լեռնադահուկորդները մեկնել են Իրան՝ վերջին վարկանիշային միավորները վաստակելու: Սարգսյանը հույս հայտնեց, որ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում գոնե մեկ լեռնադահուկորդ կունենանք:

http://armnoc.am

#ԳագիկՍարգսյան #Դահուկասպորտ #Օլիմպիականխաղեր #Հայաստանիդահուկայինսպորտիֆեդերացիա

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին

Այլևս միայն նրանց պաշտելի առաջնորդը չի լինի պաշտպանված, նույն «ժողովրդից». Ավետիք Իշխանյան

Գրենլանդիայում անսովոր տաք ջերմաստիճանի պատճառով սառցե ծածկույցի զանգվածային հալոցք է տեղի ունենում

Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար

Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել

Թրամփին կվերադարձվի 1 միլիոն դոլար Չիկագոյում երկնաքերի հարկերի դիմաց

Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png