top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արամ MP3-ն և Սևակ Խանաղյանն անմոռանալի երեկո պարգևեցին երիտասարդներին


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 17-ին նշվեց Ուսանողության միջազգային օրը։ Երեկոյին ներկա էին և իրենց շնորհավորանքները երիտասարդներին հղեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Երևանից և հանրապետության մարզերից հրավիրված շուրջ 13 հազար երիտասարդների համար կատարումներով հանդես եկան սիրված երգիչներ Արամ MP3-ն և Սևակ Խանաղյանը։ Սևակ Խանաղյանը, շնորհավորելով Ուսանողության միջազգային տոնը, նշեց, որ ուրախ է գտնվել այս բեմում և երգել այսքան լավ մարդկանց համար։ Նա կոչ արեց ուսանողներին ուսման տարիներից վերցնել հնարավորինս շատ գիտելիքներ, որպեսզի հետագայում չզղջան։

Արամ MP3-ն ցանկացավ երիտասարդներին՝ լինեն խենթ ու խելառ, էքսպերիմենտներ սիրող, հաղթահարեն արգելքներն ու միշտ առաջ գնան։

Կազմակերպիչներն անակնկալ էին պատրաստել ներկաներին. հանդես եկան նաև ամերիկահայ մեծահամբավ երգիչ Սեբուհ Սիմոնյանն և դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը։

Համերգը կայացել է երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Երեկոյի կազմակերպիչներն էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Ջազի հայկական ասոցիացիան։


0 comments
bottom of page