top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պաշտոնյաների երեխաները թող ազատվեն միայն գոմիկության կամ իմպոտենտության պատճառով



«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ կարող է տալ տարկետման իրավունքի համար պայքարը, ուսանողների բողոքը մեր երկրին։ ԼՂՀ ռազմական եւ քաղաքական գործիչ Վահան Բադասյանը կարծում է, որ գիտությունից կտրվելը միայն վնաս կարող է տալ ուսանողին։ «Եկեք, սակայն, նայենք, թե ինչ գիտություն ունենք այսօր։ 25 տարի իշխող վարչախումբը պատշաճ կերպով չեն վերաբերվել գիտությանը, գիտական կենտրոններ պահում են միայն հաստիքի եւ աշխատավարձի համար։

Ուսուցման համակարգը փոխվել է այնպես, որ հետագայում չունենանք մասնագետներ։ Ի՞նչ գիտության մասին կարող է խոսք լինել, երբ դպրոցում 8 ժամ կրոն են դասավանդում, 8 ժամ՝ ռուսերեն, իսկ ֆիզիկան եւ քիմիան դասավանդում են մեկական ժամով։ Եթե որեւէ երեխա այսօր ուսանում է ֆիզիկա, ապա միայն առանձին պարապելու միջոցով։ Այսինքն՝ դա պետության հետ կապ չունի։ Իսկ առարկան պարապում են, որպեսզի քննություն հանձնեն»,- ասաց Վահան Բադասյանը։

Վահան Բադասյանն ուշադրություն է հրավիրում նաեւ իրավաբանների վրա։ «Ունենք իրավաբաններ, որոնք հեռու են իրավաբանությունից, բռնի դատում են մարդկանց։ Դատավորները չեն հասկանում, որ չի կարելի մեղադրյալին ստիպելով պաշտպան տրամադրել։ Գիտությանն արդեն հարված հասցրել են։ Եթե մենք չունենք տնտեսություն, արդյունաբերություն, արտագաղթը թափ է հավաքել, ապա ի՞նչ գիտության մասին է խոսքը, ո՞ւմ պետք է ծառայի այն»,- հարցնում է մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է ուսանողների բողոքին, ապա Վահան Բադասյանը նշում է, որ ինքը կմիանար նրանց, եթե նրանց պահանջների մեջ տեսներ սրտացավություն կամ տրամաբանություն։

«Չկա այդ սրտացավությունը կամ տրամաբանությունը։ Ասում են՝ մեր պահանջը քաղաքական չէ։ Այդ դեպքում ի՞նչ պահանջ է՝ անձնակա՞ն է։ Տարկետումն, այո՛, տալիս է իր վնասները գիտության ասպարեզում։ Ես արդեն ասել եմ, որ բանակում մեծ են կոռուպցիոն ռիսկերը, եւ պաշտոնյաների երեխաները ազատվում են բանակից՝ իբր գիտությամբ զբաղվելու պատճառաբանությամբ։

Իսկ այդ դեպքում տարկետման վերացումը արդարություն է հաստատում։ Ես համաձայն եմ, որ մեր պաշտոնյաների երեխաներն ազատվեն բանակից միայն գոմիկության կամ իմպոտենտության պատճառով, բայց ոչ գիտական թեզը պաշտպանելու պատճառաբանությամբ։ Ես կհասկանայի ուսանողներին, եթե նրանք դուրս գային եւ ասեին՝ ինչո՞ւ եք մեր երկիրն այս օրը գցել, որ զինակոչիկների կարիքն ունենալով արդեն հարվածում եք գիտությանը, եւ դրա համար վերացնում եք տարկետումը։

Բայց նրանք դնում են զուտ կենցաղային, անձնական, եսասիրական, եսակենտրոն պահանջներ։ Եվ դեռ հարց է՝ դրա՞նք էլ Վաղինակ Շուշանյանի պահանջների նման պահանջներ են, չէ՞ որ հետագայում պարզվեց՝ Վաղինակն իշխանությունների կողմից ներդրված անձ է։ Ես չգիտեմ՝ իրե՞նք էլ են ներդրված, թե՞ ոչ։ Եթե պարզվի, որ այդպես է, ապա ավելի լավ է, որ չզբաղեցնեն իրական ընդդիամդիրների տեղը, գնան եւ իրենց անձնական հարցերով զբաղվեն»,- ասաց Վահան Բադասյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page