top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արարատ Միրզոյանը երբեք չի ընտրվել ՈՒԽ նախագահ. Էդիկ Մինասյան



Ալիկ Ղարիբյան- Արարատ Միրզոյան հակամարտությունը շարունակվում է: Արարատ Միրզոյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառել էր, որ Ալիկ Ղարիբյանն իրեն համարել է ԱԺ-ում պատահաբար հայտնված մարդ: «Պատահաբար ԱԺ-ում հայտնված անձս, ժամանակին պարտվել եմ իրեն ուսխորհրդի նախագահի ընտրություններում, դարձել իր տեղակալը, և դա շատ վճռական նշանակություն է ունեցել իմ հոգեբանության ձևավորման վրա: Դե ինչ, ստիպված եմ տեղեկացնել՝ ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը լրիվ հակառակն է «հիշում»։ Երբ ես ղեկավարում էի ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսխորհուրդը, նա՛ էր իմ տեղակալը, թե քարտուղարը, իսկ մյուս ընտրափուլում ես այլևս չեմ առաջադրվել՝ հետաքրքրությունս կորցնելով ուսխորհրդի նկատմամբ և ցանկանալով կենտրոնանալ մագիստրոսական թեզիս վրա։ Հոգեբանության մեջ էդպիսի ֆենոմեն կա կարծեմ, երբ մարդ հիշում է իրականության լրիվ հակառակ՝ իր համար ավելի ցանկալի պատկերը», -գրում է Արարատ Միրզոյանը:

Anews.am-ը պարզաբանման նպատակով դիմեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանին, թե արդյո՞ք Արարատ Միրզոյանը երբևէ ընտրվել է ուսանողների կողմից որպես ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ: Պարոն Մինասյանը պատասխանեց, որ Արարատ Միրզոյանն իրենց գերազանց սովորող ուսանողներից էր և ուսանողական խորհրդի փոխնախագահն էր: «Ժամանակին ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն է ընտրվել ՈՒԽ նախագահ, հետագայում՝ Ալիկ Ղարիբյանը, այնուհետ՝ Արեգ Սավգուլյանը: Արարատ Միզոյանը Ալիկ Ղարիբյանի տեղակալն է եղել: Տեղի են ունեցել ընտրություններ, որտեղ առկա են նաև արձանագրություններ, ի վերջո, լուսանկարներ կան, որոնք փաստում են այդ մասին: Իսկ ինչու է Արարատ Միրզոյանն այդպես հայտարարել, չեմ կարող ասել: Ալիկ Ղարիբյանն էլ է մեր լավագույն շրջանավարտներից եղել: Այսօր մեր գործընկերն է, բայց արդարության դեմ մեղանչել պետք չէ, ինչը ճիշտ է, դա պետք է ասել»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page