top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մարզային ԱՌԱՋՆՈՐԴարան



Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ միջազգային ՀԿ-ն մարզային երիտասարդական ՀԿ-ների և ակումբների առաջնորդների ու անդամների համար իրականացրեց «Մարզային ԱՌԱՋՆՈՐԴարան» կարողությունների զարգացման ծրագիրը ։

Ծրագրի նպատակն էր շահառու խմբերին ուսուցանել ՈՍՏԱՅՆ-ի հեղինակած «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդի ուղեցույց» գիրքը, որտեղ ներառված է երիտասարդական քաղաքականության և երիտասարդության հետ գործակցության հիմնական ուղղությունների, համահայկական երիտասարդական ծրագրերի, երիտասարդական կազմակերպության կառավարման, ռազմավարական պլանավորման, ծրագրերի մշակման, ֆինանսավորման ու իրականացման, կամավորների ներգրավման, ժամանակի ու ռիսկի կառավարման, եվրոպական ծրագրերի ու կազմակերպության հանրային կապերի հիմնադրույթների մասին մասնագիտական տեղեկատվություն:



Հայաստանի մարզերը ներկայացնող մասնակիցները ոչ ֆորմալ կրթության մեթոդներով ուսումնասիրեցին երիտասարդական աշխատանքի մի շարք ուղղություններ:

Մասնակիցները աշխատանքային խմբերի միջոցով վերլուծեցին նաև երիտասարդական-հասարակական դաշտում առկա խնդիրները, առաջարկեցին լուծումներ, ինչպես նաև մարզային երիտասարդության ակտիվացմանն ուղղված գործողությունների կարճաժամկետ ծրագիր մշակեցին:


0 comments
bottom of page