Search

Հայաստան է այցելել ՌԴ «Կորպորացիա Իրկուտ» ընկերության պատվիրակությունը


Ի կատարումն Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրության` հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր Ռուսաստանի Դաշնության «Կորպորացիա Իրկուտ» ընկերության պատվիրակությունը:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանին և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի գլխավորած խմբին:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրության դրույթների իրականացումը, ինչպես նաև բազմակողմանի համագործակցության զարգացումը ՀՀ պաշտպանության նախարարության և ՌԴ «Կորպորացիա Իրկուտ» ընկերության միջև:

Բանակցությունների արդյունքում ստորագրվել է համապատասխան արձանագրություն:


Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png