Search

Կկայանա Արամ MP3-ի և Սևակ Խանաղյանի համերգը՝ նվիրված երիտասարդական տոներին



Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երիտասարդներին և ուսանողներին տոնական համերգային երեկո կպարգևեն սիրված երգիչներ Արամ MP3-ին և Սևակ Խանաղյանը։

Համերգը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Ջազի հայկական ասոցիացիան։

Համերգի ընթացքում ի թիվս հին ու սիրված երգերի Արամ MP3-ն կներկայացնի իր նոր՝ «Սկսում ենք» երգը։

Արամ MP3-ն տոների նախաշեմին իր բարեմաղթանքը հղեց երիտասարդներին՝ լինել որքան հնարավոր է խենթ, խելացի, ձգտող, բարդույթներից զուրկ։ «Ցանկանում եմ, որպեսզի մեր երիտասարդները լինեն արգելքները հաղթահարող, անկաշկանդ։ Կաշկանդված մարդն այս դարում որևէ մեկին պետք չէ։ Եվ ամենակարևորը՝ լինեն խենթ ու խելառ, էքսպերիմենտներ սիրող»,- ասաց երգիչը։


ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png