Search

Զբոսաշրջիկներին ծանոթացնում են Վայց ձորի կենսաբազմազանությանը


Վայոց ձորի մարզի Հորս, Թառաթումբ, Աղնջաձոր, Վերնաշեն և Շատին համայնքներում «Բեզոար» վայրի բնության պահպանման հասարակական կազմակերպությունն իրականացրել է էկոզբոսաշրջային ծրագիր։

ՀԿ ներկայացուցիչները նպատակ ունեն զբոսաշրջիկներին ծանոթացնել Նորավանք, Տաթև վանական համալիրներ տանող ճանապարհի հարակից վայրերին, որոնք հարուստ են մշակութային, կենդանական, լանդշաֆտային հետաքրքրություն ներկայացնող վայրերով։

Ըստ ՀԿ ներկայացուցիչների՝ ուշագրավ, բայց քիչ ուսումնասիրված մի տարածք է ընկած Վայոց ձորի նշված բնակավայրերի միջև: Մոտակայքում գտնվում են բազմաթիվ պատմական և ճարտարապետական հուշարձաններ՝ Թանահատ վանքը, Գլաձորի համալսարանը, Արկազի Սուրբ Խաչ վանքը և այլն:

Ծրագրի շրջանակներում «Բեզոար» վայրի բնության պահպանման ՀԿ կողմից ստեղծվել է իր ենթակառուցվածքներով 3 վրանատեղի տեսարժան լանդշաֆտների վրա, որտեղ հյուրերը կարող են տեսնել տարբեր կենդանիներ՝ քարայծ, արջ, գայլ և այլն։ Բացի այդ, այդտեղ աճում են Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ։ ՀԿ-ի փոխնախագահ Սամվել Գեղամյանի տեղեկացմամբ՝ այս տարվա ընթացքում նշված վայրեր են տարվել արտասահմանյան չորս խմբեր, որոնք մեծ տպավորություն են ստացել տեղանքի կենսաբազմազանությունից։

Ծրագրի շրջանակներում մշակվել և գծանշվել են արահետներ (քայլարշավային, ձիարշավային, արտաճանապարհային)։ Գծանշվել են արդեն մշակված երթուղիները։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին

Այլևս միայն նրանց պաշտելի առաջնորդը չի լինի պաշտպանված, նույն «ժողովրդից». Ավետիք Իշխանյան

Գրենլանդիայում անսովոր տաք ջերմաստիճանի պատճառով սառցե ծածկույցի զանգվածային հալոցք է տեղի ունենում

Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար

Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել

Թրամփին կվերադարձվի 1 միլիոն դոլար Չիկագոյում երկնաքերի հարկերի դիմաց

Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png