Search

Քաղաքագիտական սեմինար՝ բուհերի ուսանողների համար


ՀՀ բուհերի շուրջ 65 ուսանողներ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում հոկտեմբերի 20-22-ը մասնակցում էին ինտերակտիվ քաղաքագիտական սեմինարի։ Այն համատեղ կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Ուսանողի ձայն» երիտասարդական հասարակական կազմակերպությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։

Ծրագրի մասնակիցներն ընտրվել են հարցազրույցով, նախապես լրացված համացանցային հայտագրերի հիման վրա:

Սեմինարի մասնակցները դասախոսություններ լսեցին, քննարկումներ ունեցան ՀՀ երիտասարդական քաղաքականության, պետական կառավարման համակարգերի, ՀՀ սահմանադրականության քրոնիկոնի, քաղաքական առաջնորդության, միջազգային քաղաքական և ռազմաքաղաքական միավորումների և ինստիտուտների մասին, հաղորդակից եղան դրանց վերաբերյալ միջազգային փորձին, ինչպես նաև ունեցան գործնական պարապմունքներ մեդիա հաղորդակցության վերաբերյալ:

«Ուսանողի ձայն» երիտասարդական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Մելիքյանը նշեց, որ իրենց նպատակն էր քաղաքական գիտելիքներ հաղորդել երիտասարդներին, որպեսզի վերջիններս քաղաքականապես կրթված, տեղեկացված լինեն։ Դասախոսությունները ներկայացնում էին համապատասխան ոլորտների ճանաչված փորձագետներ Տիգրան Թորոսյանը, Տիգրան Հակոբյանը և այլք։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia