Search

Խնձորեսկում «Սպարապետի օրը» տոնակատարությանը ներկայացվեց 26 երկրի մշակույթ


Հոկտեմբերի 7-ին Խնձորեսկում`«Սպարապետի օրը» տոնակատարության շրջանակներում, անցկացվեց նաև «Բարեկամություն» ավանդական փառատոնը:

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի (ԵՊԲՀ) և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից 2003-ից անցկացվող փառատոնն այս տարի փոխել է ձևաչափը, որպեսզի արտասահմանցի ուսանողներին հնարավորություն տրվի Երևանից դուրս ևս ծանոթանալ Հայաստանի մշակույթին ու ավանդույթներին: Խնձորեսկում բուհի շուրջ 26 երկրների ուսանողները ներկայացրին իրենց երկրների մշակույթը՝ երգն ու պարը, խոհանոցը, ազգային հագուստը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ ավանդական այս փառատոնն ավելի մեծ ծրագրում` «Սպարապետի օրը» խորագրով տոնակատարության շրջանակներում իրականացնելու նպատակն է արտասահմանցի ուսանողներին հնարավորություն տալ ծանոթանալ Հայաստանին` նաև այցելելով մարզեր. «Մենք ուզում են, որ մեր արտասահմանցի ուսանողները ոչ միայն Երևանով կամ երևանաբնակ ուսանողությամբ ճանաչեն Հայաստանը, այլև դուրս գան մայրաքաղաքի սահմաններից, հաղորդակցվեն ավանդույթներին ու արժեքներին նաև մարզերում: Նրանք ոչ միայն ներկայացնում են իրենց ցուցադրությունը, այլև մասնակից դառնում ավելի մեծ ծրագրի»:

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքսան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ փառատոնն անցկացվում է ուսանողական խորհրդարանի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում. «Այս տարի մենք դուրս ենք եկել Բժշկական համալսարանի տարածքից` գնացել մարզ, որպեսզի մեր մարզերի բնակիչները կարողանան ծանոթանալ այլ երկրների մշակույթին: Մյուս կողմից արտասահմանցի ուսանողներին հնարավորություն ենք ընձեռում Հայաստանում ներկայացնել իրենց մշակույթը` խոհանոցը, տարազը, նիստուկացը: Ուզում ենք այնպես անել, որ ՀՀ մարզերում հայ երիտասարդները կարողանան ձեռք բերել արտերկրից ընկերներ»:

Հավելենք, որ Բժշկական համալսարանի` Խնձորեսկում գտնվող հիսուն ուսանողների համար հոկտեմբերի 8-ին կկազմակերպվի նաև էքսկուրսիա Սյունիքի մարզում:


Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետն ազատվեց պաշտոնից

Փրկարար ծառայությունը նախատեսում է էթիկայի հանձնաժողով ձևավորել

Հայաստանի նոր խորհրդարանը հայտարարել է արտահերթ նիստ հրավիրելու մասին

Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png