Search

Նշվել է Մարաշի վերածնության 70-ամյակը



Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է եղել Մարաշի վերածնության արդեն ավանդական դարձած տոնին: Վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Մարաշի վերածնության 70-ամյակի առթիվ կազմակերպվել էր տոնական միջոցառում, որի շրջանակում ելույթներով հանդես են եկել անհատ կատարողներ, պարախմբեր ու ազգագրական համույթներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել է նաև եկեղեցու բակում բացված տաղանդաշատ նորքմարաշցիների և սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին, զրուցել վարչական շրջանի տոնախմբող բնակիչներ հետ, շնորհավորել նրանց Մարաշի վերածնության տոնի առթիվ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է նաև հոբելյանական օրվա տոնախմբության ակամա մասնակիցներ դարձած Սուրբ Աստվածածին եկեղեցում պսակադրվել պատրաստվող երիտասարդ զույգերին՝ մաղթելով նրանց երջանկություն:

Այնուհետ քաղաքապետը մասնակցել է Նորք-Մարաշում կառուցված նոր հանգստի գոտու բացման արարողությանը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին Երևանն օրեցօր առավել հարմարավետ դարձնելու համար` վարչական շրջանի բնակիչները նշել են, որ հիմնականում սեփական տնատիրություններից կազմված Նորք-Մարաշ վարչական շրջանի համար մանկական խաղահրապարակներով ու ֆուտբոլի դաշտով հանգստի գոտի ունենալն իսկապես անհրաժեշտություն էր:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia