top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված համաժողով


ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր մասնակցել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության կողմից նախաձեռնած Օդային երթևեկության կազմակերպման համաժողովին` նվիրված ընկերության հիմնադրման 20-ամյակին:

Միջոցառմանը մասնակցել են ԻԿԱՕ-ի արևելյան անդամ-պետությունների, հայտնի ավիացիոն միջազգային կազմակերպությունների 65 ներկայացուցիչներ:

Սերգեյ Ավետիսյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել միջոցառմանը մասնակցելու համար: «Այս տարի տոնում ենք «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության հիմնադրման 20-ամյակը, որը վստահելի և կայուն գործընկեր է», - նշել է ՔԱԳՎ պետը և իր գործընկերներին արդյունավետ աշխատաքներ մաղթել:

Միջազգային պահանջների համաձայն՝ «Հայաէրոնավիգացիա» ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին՝ Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն սպասարկում իրականացնելու նպատակով:

«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանն իր խոսքում նշել է, որ այս տարի Օդային երթևեկության կազմակերպման համաժողովն անցկացվում է Հայաստանում, որտեղ քննարկվում են օդային երթևեկության կազմակեպմանը վերաբերող հարցեր, որոնք կնպաստեն երկրների համահունչ զարգացմանը:

Միջազգային ավելի, քան 900 ավիաընկերություններ չվերթներ են կատարում Հայաստանի օդային տարածքով և օգտվում են ՀՀ աերոնավիգացիոն ծառայություններից, որոնք իրականացվում են թռիչքների անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումների կիրառմամբ, որի շնորհիվ «Հայաէրոնավիգացիա» ընկերությունը ձեռք է բերել վստահելի գործընկերոջ հեղինակություն միջազգային ավիացիոն հանրության շրջանականերում:

Հավելենք նաև, որ 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տարանցիկ թռիչքները գրանցել են 70,62 տոկոս աճ, իսկ թռիչք-վայրէջքները՝ 22,1 տոկոս աճ:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page