Search

Երևանի պատմության թանգարանում բացվել է «Դու ինչ ես անում Արցախի համար» ցուցահանդեսը



Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում Երևանի քաղաքապետարանի և Սփյուռքի նախարարության աջակցությամբ բացվել է «Դու ինչ ես անում Արցախի համար» խորագրով ցուցահանդես-վաճառքը: Հայ նկարիչների կենտրոնի, Հայ կերպարվեստի հիմնադրամի և Արգենտինայի ՀԲԸՄ թեմի նախաձեռնությամբ բացված ցուցադրությանը ներկայացվել են Հայաստանի և Սփյուռքի ժամանակակից արվեստագետների 20 գեղանկար, 10 քանդակ և 5 գրաֆիկական աշխատանք:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, արվեստագետներ ու արվեստասերներ:

«Երևանի քաղաքապետարանը ողջունում և կարևորում է նմանօրինակ նախաձեռնությունները, հատկապես եթե դրանք ուղղված են սփյուռքի գաղթօջախների հետ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև Արցախին ցուցաբերվող աջակցությանը: Մենք բաց ու պատրաստակամ ենք մշտապես աջակցելու մշակութային նման միջոցառումներին»,- նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:

Ցուցահանդեսի բացման առթիվ հրատարակվել է նաև աշխատանքների գիրք-ալբոմը: «Դու ինչ ես անում Արցախի համար» ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 23-ը: Վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է Արցախին:


Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է սադրիչ եւ անհիմն

ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի և Կութի ուղղությամբ

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png