Search

Տասնյակ երիտասարդներ եվրոպական տարբեր երկրներից կհամախմբվեն Երևանում` հանդուրժողականության գաղափ



Օգոստոսի 24-29-ը Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպություն «Երիտասարդական ակումբների դաշնությունը» (FYCA)` «MIJARC EUROPE» միջազգային կազմակերպության հետ համատեղ, «Erasmus plus» ծրագրի շրջանակում Երևանում կիրականացնի «Երիտասարդական ճանապարհ դեպի հանդուրժողականություն» խորագիրը կրող ամառային ճամբարը, որը խտրականության ու ծայրահեղականության դեմ պայքարի և համերաշխության գաղափարների շուրջ կհամախմբի ավելի քան 40 երիտասարդների եվրոպական ութ երկրներից (Մալթա, Հայաստան, Ռումինիա, Բելգիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Թուրքիա): Ծրագրին ներգրավված են նաև Հայաստանում հաստատված հինգ երիտասարդ փախստականներ Սիրիայից:

Ամառային ճամբարի ընթացքում մասնակիցները դերախաղերի, դասախոսությունների, խմբային քննարկումների, բանավեճերի միջոցով կբացահայտեն միգրացիայի և անհանդուրժողականության, ծայրահեղականության, բռնության միջև գոյություն ունեցող պատճառահետևանքային կապը, այս երևույթների առաջացաման և տարածման քաղաքական-հասարակական պատճառները, ինչպես նաև կուրվագծեն դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղենիշեր: Ծրագիրն իրականացվելու է «MIJARC EUROPE»-ի «տես, վերլուծիր, գործիր» ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ, որը, առաջին հերթին, կօգնի երիտասարդներին տեսնել և հասկանալ խնդիրները, երկրորդ` ճիշտ վերլուծել իրավիճակն ու լուծումներ փնտրել, երրորդ` գործի դնել խնդիրների դեմ պայքարի մարտավարությունը:

Ամառային ճամբարի հիմնական նպատակն է հզորացնել և ճիշտ ուղղորդել երիտասարդության ներուժը աշխարհում օրեցօր տարածվող անհանհանդուրժողականության մարտահրվերին դիմագրավելու և դրա հետևանքները հնարավորինս նվազեցնելու համար: Ծրագրի հիմնական նպատակներից են նաև բարձրացնել այս խնդիրների մասին երիտասարդների իրազեկվածության մակարդակը, օգնել նրանց տարածել մշակութային բազմազանության միջավայրն իրենց երկրներում, դիտարկել ծայրահեղականության և անհանդուրժողականության դրսևորումները տարբեր երկրներում և մշակել մեկ ընդհանուր դիրքորոշում դրանց նկատմամբ, տարածել ժողովրդավարական երկխոսությունն ու համագործակցությունը հասարակությունների միջև:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia