Search

Նոր ուսումնական տարվան ընդառաջ տրվել են հանձնարարականներ



Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան վարչություններին, պատասխանատու կառույցներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստվել 2017-2018 ուսումնական տարվան: Ըստ այդմ, hանրակրթության վարչությանը հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելու նպատակով: Առողջապահության վարչությանը հանձնարարվել է առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով համալրել կրթական հաստատությունների բուժկետերը:

Կոմունալ տնտեսության վարչությանն ու պատասխանատու կառույցներին քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել կրթական հաստատությունների էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման ցանցերը և համապատասխան քայլեր ձեռնարկել նկատված թերությունները սեղմ ժամկետում վերացնելու համար: Շինարարության և բարեկարգման վարչությանը հանձնարարվել է ուսումնասիրել դեպի կրթական հաստատություններ տանող ճանապարհներն ու, անհրաժեշտության դեպքում, կատարել նորոգման աշխատանքներ:

Աշխատակազմի տրանսպորտի վարչությանն էլ հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ դպրոցների հարակից տարածքներում կատարել համապատասխան գծանշումներ և քայլեր ձեռնարկել դպրոցների հարակից տարածքները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ: «Սանիթեք» ընկերությանը հանձնարարվել է ապահովել կրթական հաստատությունների հարակից տարածքների սանիտարական մաքրման պատշաճ իրականացումը:


ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը

Համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հարցը

Արծրուն Հովհաննիսյանի և կամավոր Հարություն Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ

Հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր. ՀՀ ԱԱԾ

Հայկական կողմը հրթիռահրետանային հարվածներ չի հասցրել Գերանբոյի և Թերթերի շրջաններին. ՊՆ խոսնակ

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia