Search

Ազատության հրապարակում անցկացվել է «Բակային մարմնամարզության փառատոնը»



Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում «Street Workout» հայաստանյան ֆեդերացիայի հետ համատեղ Ազատության հրապարակում կազմակերպվել է «Բակային մարմնամարզության փառատոն» (Street Workout Fest)` նվիրված Հայաստանում Street Workout մարզաձևի հիմնադրման 5-ամյակին:

«Բակային մարմնամարզության փառատոնին» մասնակցել են աթլետներ և վորքաութի թիմեր ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ Հայաստանի շուրջ 20 քաղաքներից:

Միջոցառման ընթացքում կազմակերպվել են բակային մարմնամարզության ցուցադրական ելույթներ, վարպետության դասեր, բրեյք դանս շոու, տարբեր մրցույթներ՝ հանդիսատեսների մասնակցությամբ, միասնական շուրջպարեր, ինչպես նաև ուսուցանվել են ազգագրական պարեր:

«Բակային մարմնամարզության փառատոնի» նպատակն է քարոզել առողջ ապրելակերպ, հանրայնացնել փողոցային մարզումների մշակույթը, նպաստել ֆիզիկապես առողջ և ուժեղ սերնդի ձևավորմանը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia