Search

Հաղթող է ճանաչվել Նուբարաշենի hեծանվավազքի թիմը



Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով շարունակվող համաքաղաքային բակային մրցաշարի 8 մարզաձևերից 5-րդը հեծանվավազքն էր: Այս մարզաձևում վարչական շրջանների թիմերը, կանոնակարգի համաձայն, ներկայացել էին տեղերում լավագույն արդյունքներ գրանցած երեքական հեծանվորդներով:«Երևանյան անիվ» անունը կրող հեծանվավազքի մրցաշարում միավորների զգալի առավելությամբ հաղթող է ճանաչվել Նուբարաշեն վարչական շրջանի հեծանվորդների եռյակը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Աջափնյակի, իսկ երրորդը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատանի հեծանվորդների եռյակը: Պատվավոր երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով:Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2017թ. բակային մրցաշարում դեռևս չեն կայացել շախմատի, շաշկու և թեթև ատլետիկայի մրցումները: Հիշեցնենք, որ բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ մրցաշարում թիմային ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանն էլ կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png