«Շախմատային Երևան» շախմատի բակային առաջնությունը կանցկացվի հուլիսի 28-ին
Jul 27, 2017
1 min read
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով նախատեսված Երևանի քաղաքապետարանի փոխանցիկ գավաթի մրցաշարի շրջանակում հուլիսի 28-ին, ժամը 10:00-ից մինչև 14:00-ը մայրաքաղաքի մանկական զբոսայգում կանցկացվի «Շախմատային Երևան» շախմատի բակային առաջնությունը: Մարզական միջոցառման ընթացքում գավաթի համար կպայքարեն մայրաքաղաքի վարչական շրջանների թիմերը:




Comments